Իրավական09:54, 09 Նոյեմբեր 2013
Աթաթուրքի պատկերը հանվել է մեդալներից. թուրք փաստաբանները դիմել են դատարան

Անկարայի փաստաբանների միությունը Թուրքիայի պետական շքանշաններից և
մեդալներից հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի
ուրվապատկերը (սիլուետ) և Թուրքիայի Հանրապետության TC (ԹՀ) հապավումը հանելու
կապակցությամբ հայցով դիմել է դատարան: Մեղադրող կողմը պահանջում է չեղյալ
հայտարարել մեդալների ու շքանշանների արտաքին տեսքի փոփոխությանը վերաբերող
կառավարության որոշումը:
«Ամեն պետության համար արժանապատվության հարց է իր հիմնադրին հիշելը: Իսկ ահա
իր հիմնադրին չեղյալ համարող պետութունը հետո կհերքի նաև իր պատմությունը և
անցյալը»,- ըստ «Հաբերաժ» լրատվական կայքի` ասված է փաստաբանների
հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը, ստանալով նախագահի հավանությունը, փոփոխությունների է ենթարկել պետական շքանշանների և մեդալների արտաքին տեսքը:
Արդյունքում «Պետության շքանշան»-ից հեռացվել է Աթաթուրքի պատկերը, իսկ «Հանրապետության շքանշան»-ի վրայից հանվել է նախկինում եղած TC հապավումը: Փոխարենը ընդգծվել է կիսալուսնի և աստղի սիմվոլիկան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |