Մշակութային08:37, 12 Նոյեմբեր 2013
Մուշի արդարադատության շենքը կառուցվել է Սբ. Մարիամ հայկական վանքի քարերով

Թուրքիայում
գործող Հայ ճարտարապետների և ինժեներների համերաշխության միությունը, որն ուսումնասիրում
է ներկայիս Թուրքիայի արևելյան շրջաններում (Արևմտյան Հայաստանի տարածքներ) գտնվող
ավերված եկեղեցիները և վանական համալիրները, հաստատել է, որ Մուշի մի շարք կառույցներում օգագործվել են ավերված պատմական
շինությունների քարերը:
Կազմակերպությունն ուսումնասիրել է բազմաթիվ
եկեղեցիներ, ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղերում, և հաստատել, որ խաչքարերը, հայատառ գրությամբ հղկված քարերն օգտագործվել են տների, հասարակական շենքերի կառուցման համար: Սուրբ Կարապետ, Սուրբ Մարիամ, որը
ժողովրդի մեջ հայտնի նաև
Կարմիր վանք անունով, վանական
համալիրները ոչնչացրել են՝ տանելով քարերը և գանձ
գտնելու հույսով փորելով հատակները:
Թուրքական «Սաբահ» թերթը զրուցել է կազմակերպության ղեկավար Նազարեթ Բինալթըի հետ: Վերջինս հայտնելով, որ հոկտեբերի 24-ին եռօրյա հետազոտական այցով իրենց արշավախումբը եղել է երկրի արևելյան շրջաններում, պատմել է, որ այնտեղ պատմական վանական համալիրներից միայն մի քանի մասունքներ են մնացել: Արշավախմբի անդամներից ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուն էլ հայտնել է, որ երկրի
արևելյան շրջաններում մեծ թվով եկեղեցիներ են ավերվել: Նա պատմել է, որ Մուշից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սուլուջա գյուղում Սուրբ Մարիամ մայր տաճարի ուսումնասիրության ժամանակ տարեց մի գյուղացի մոտեցել է իրենց և ասել, որ 1950-ականներին կառուցված հասարակական նշանակության կառույցների, ինչպես նաև Մուշի արդարադատության շենքի կառուցման համար այդտեղից են քարեր տարել:
«Ականատեսները հայտնում են, որ Մուշի բազմաթիվ շենքերի կառուցման համար տաճարի քարերն են օգատգործվել»,- հավելել է Միլդանօղլուն, նշելով, որ տարածքում գտնվող շատ եկեղեցիներ առ այսօր օգտագործվում են որպես ախոռ, մարագ, պահեստ, իսկ գերեզմանաքարերն էլ նետված են խոտերի մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |