Տարածաշրջան13:39, 13 Նոյեմբեր 2013
Էրդողան. «Ղարաբաղի հարցում շարունակվում է մեր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին»

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումից հետո համատեղ մամուլի
ասուլիս են տվել, ինչի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման մասին:
Էրդողանը նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այս պահին ինչքան
Ադրբեջանի, այնքան էլ Թուրքիայի խնդիրն է, ասել է. «Այս խնդիրը մենք շատ ենք կարևորում
Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման տեսանկյունից:
Դա տեղ է զբաղեցնում մեր արտաքին քաղաքականության ուղեգծում: Մենք այն չենք կարողանտեսել:
Մենք շարունակում ենք այս խնդրի խաղաղ կարգավորման հարցում անվերապահորեն սատարել Ադրբեջանին:
Իհարկե, այստեղ ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում Մինսկի եռյակի վրա: Մենք այսօր
ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք միասին քննարկելու, թե ինչ կարող է անել այս
հարցում Թուրքիան»:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկացմամաբ՝ Ալիևն էլ իր հերթին, նշելով, որ Թուրքիայի ավելի հզորանալու
փաստը իրենց շատ է ուրախացնում ասել է. «Թուրքիան
մեծ ճանապարհ է բռնել. Առանց Թուրքիայի համաձայնության տարածաշրջանում որևէ ձեռնարկում
չի կարող լինել»:
Շարունակելով միտքը՝ Ալիևն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հարցում
մենք լիովին վստահում ենք Թուրքիային և համոզված ենք, որ շարունակ մեր կողքին կլինի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |