Հասարակական08:10, 13 Նոյեմբեր 2013
«Բոլորդ հայ եք» վանկարկումներով բողոքի ակցիա Էրզրումում
Էրզրումում «Թուրքիայի հասարակությունը դու ես» կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացրել` ըննդեմ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթան Թանի և նրա նախաձեռնությամբ ներկայացված օրենքի նախագծի: Քուրդ պատգամավորի կողմից Թուրքիայի ազգային մեծ ժողով ներկայացված օրենքի նախագիծով առաջարկվում է մի շարք շրջաններ անվանափոխել:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝
ցուցարարները հավաքվել են Էրզրումի նահանգապետարանի առջև և, թուրքական դրոշները պարզած, քայլերթով գնացել դեպի Աթաթուրքի հուշակոթողը՝ վանկարկելով «Բոլորդ հայ եք», «Խելքներդ գլուխներդ հավաքեք»:
Հասնելով Աթաթուրքի հուշակոթողի մոտ՝ պարզել են պաստառ, որի վրա գրված է եղել «Էրզրում»:
«Պատմության մեջ այս տարածքը Էրզրում անունով է գրված և այդպես էլ մնալու է: Թանը նման օրինագիծ ներկայացնելով չափն անցել է: Թանի առաջարկը «Մեծ Հայաստան» նախագծի քողի տակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գաղտնի պատրաստությունն է: Մեծ թուրք ազգը դավադիր և գաղտնի այս խաղը կփչացնի: Քանի դեռ մենք կանք, թույլ չենք տա, որ ձեր կեղտոտ նպատակներն իրակականան»,-հայտարարել է «Թուրքիայի հասարակությունը դու ես» կազմակերպության Էրզրումի նահանգային ներկայացուցիչ Մուֆիթ Բայրաքթարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԽԺԿ պատգամավորներ Հալիլ Աքսոյը և Ալթան Թանը, Էրզրում և Աղըր նահանագների (պատմական Կարին) և մի շարք շրջանների անունները փոխելու համար օրենքի նախագիծ են ներկայացրել Թուրքիայի խորհրդարան:
Քուրդ պատգամավորներն առաջարկում են Աղըրը (թուրքերն այս անունով են կոչում նաև Արարատ լեռը) անվանել Ագիրի, Էրզրումը՝ Էրզերոմ, Թեքմանը՝ Թաթոս, Հընըսը՝ Խընուս, Չաթը՝
Օխլե, Քարայազըն՝ Գոգսի, Ուզունդերեն՝ Ազորդ, Աշքալեն՝ Էշգելե, Շենքայան՝ Բարդիզ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |