Հասարակական09:47, 13 Նոյեմբեր 2013
Արիս Նալջը. «Թուրքիան այս հողերի բնիկների հետքերը ջնջելուն տվել է «պաշտոնական համաձայնություն»
Ստամբուլահայ լրագրող Արիս Նալջըն իր «Մեր այդ անվերջանալի ոսկիները» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայում բոլոր այն տեղերում, որտեղ հայեր են ապրել, հաստատ գանձ գտնելու հույսով պեղումներ են արվել:
Թուրքական «T24» լրատվական կայքում հրապարակված հոդվածում, նշվում է, որ հատկապես հայերի և հույների ոսկիներն այնքան առատ են, որ
100 տարի է, ինչ դրանք գետնի տակից հանելով դեռ չեն կշտացել ու դեռ շարունակում են ամեն նոր գտնված եկեղեցու տակ փորել՝ գանձ գտնելու նպատակով:
«Ասում են, թե այս երկրի քարն էլ ոսկի է: Փորելով չեն կարողանում վերջացնել»,
-գրում է Նալջըն՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ լրատվամիջոցներում հայերի մասին որևէ լուր է հայտնվում (օրինակ՝ իսլամացված հայերի կոնֆերանսը) անմիջապես դրանից հետո պեղումների մասին լուրեր են հետևում: Նալջըն որպես օրինակ է բերում թուրքական լրատվական կայքերում նոյեմբեր ամսվա սկզբում հրապարակված թեմային վերաբերող նյութերը, որտեղ հաճախ են հանդիպում տեղեկություններ այն մասին, որ այսինչ քաղաքացին համապատասխան պետական մարմնից հորատումներ անելու 1
-ամսյա թույլտվություն է ստացել ՝ գանձ գտնելու նպատակով:
Նալջըն նաև մեկ շաբաթ շարունակ ուսումնասիրել է վիրտուալ աշխարհում բազմաթիվ կայքեր, որոնք նախատեսված են գանձախույզների համար և հանդիպելի է այնպիսի տեղեկությունների, որոնց դժվար է հավատալ: Ինչպես օրինակ հատուկ քարտեզներ, որոնք հայերեն և հունարեն տառերին նշանակություն տալով, ցույց են տալիս գանձերի տեղը:
«Անցած տարի Կարս կատարած այցելության ժամանակ Անիի ավերակների մոտ գտնվող մի գյուղում հյուրասիրությունից հետո քրդերեն իմացողների միջոցով մեզանից ուզում էին գանձերի տեղն իմանալ»,- գրել է Նալջըն:
Ըստ Նալջըի՝ այս ամենի ամենասարսափելի կողմն այն է, որ պետական մարմինները, հորատումների թույլտվություն տալով, այդ ավազակության վրա աչք են փակում: Եկեղեցիների, վանքերի և անգամ պատմական հայկական, հունական բնակելի վայրերում պեղումների համար հատուկ թույլատվություն տալը նշանակում է «մտեք, ջարդեք, փշրեք, փորեք, ոչնչացրեք»: Պետության այդ «ավազակության թույլտվության փատաթուղթը» այս հողերի բնիկների հետքերը ջնջելու համար իր քաղաքացիներին տրվող «պաշտոնական համաձայնություն է»:
«Ինպես հասկանում եք այս երկրում ամեն տեղ ոսկի է հոսում:
Խոսքս ուղղում եմ գանձերի առասպելներին հավատացողներին.
Եթե հավատում եք, որ գանձեր կան թաղված, ապա հավատացեք նաև անեծքի գոյությանը…
Թողեք հանգիստ քնեն ննջեցյալները:
Իրական գանձն այն ամենն է, որն այս հողի տակ գտնվող մարդիկ են արարել», -եզրափակել է լրագրողը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |