Ցեղասպանություն07:47, 13 Նոյեմբեր 2013
Ջեմալ փաշայի թոռ. «Հայերը վախենում են անցյալի մոռացումից, թուրքերը` անցյալի հիշեցումից»

Թուրք հայտնի հրապարակախոս, լրագրող Հասան Ջեմալն Ամերիկայի Միացյալ Նահանգներում
շփվել է ծագումով Արևմտյան Հայաստանից մի քանի սփյուռքահայերի հետ և թղթին հանձնել
իր խոհերն ու մտորումները` կապված 1915 թվականի ողբերգության հետ:
Թուրքական «T24» լրատվական կայքը հրապարակել է Հասան Ջեմալի նշյալ թեմայով հոդվածը, որտեղ հեղինակը նշում է, թե ինչպես են հրեական ողջակիզումը, Հայոց ցեղասպանությունը կենդանի պահում ժամանակին մարդկանց կրած տառապանքները: Ըստ Ջեմալի` նրանք հավանաբար մտավախություն ունեն, թե կմոռացվեն այդ ոճրագործությունները:
«Այդ դեպքում դասական մի հարց է գլխումս ծագում. մի՞թե այդ տառապանքները կենդանի պահելը մեզ չի դարձնում անցյալի «ռազմագերիներ»: Այսինքն տպավորություն է, թե գերեվարվում ենք պատմության կողմից»: Հոդվածագիրն այդուհանդերձ ընդգծում է, որ անցյալը չի կարելի և չպետք է մոռանալ, եղածը եղած է ու չես կարող այն փոխել: Բայց և հարկավոր, որ Թուրքիան սեփական անցյալի հետ հաշվի նստի, լինի հաշվետու:
«Ինչպես որ հայերի շրջանում երկյուղ կա, որ անցյալը կմոռացվի, այնպես էլ մեզանում անցյալը հիշելու վախ կա, - համոզմունք է հայտնում Հասան Ջեմալը,- Կգա օրը, երբ մենք անցյալը կհիշենք ցավով, այլ ոչ թե ատելությամբ: Կգա օրը, երբ մենք այս հողերում կվերագտնենք մեր կորուսյալ պատմությունը: Այդ ժամանակ էլ պատմությունը կդադարի մեզ համար բեռ լինելուց: Մեր պատմության հետ միասին մենք էլ ազատություն կունենանք»:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է: Նա ճանաչել է Արմենոցիդը, ներողություն խնդրել հայերից, այցելել Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակին: Հասան Ջեմալը հեղինակել է «1915. Հայոց ցեղապսանություն» գիրքը, որը լայն արձագանք է ստացել Թուրքիայում և վաճառվել է մեծ խմբաքանակով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |