Գիտակրթական11:45, 15 Նոյեմբեր 2013
Դիարբեքիրում անցկացվում են հայերենի ուսուցման դասընթացներ
Դիարբեքիրում արդեն 2 տարի է, ինչ
անցկացվում են հայերենի լեզվի ուսուցման դասընթացներ: Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի` դասընթացը
կազմակերպվել է Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի կողմից: Մինչ այս պահը դասընթացն
ավարտել է 67 հոգի:
Դասընթացի
մասնակիցներից մեկը`արմատներով հայ Գոֆուր Թուրքայը, ասել է. «Մինչև այժմ տարբեր պատճառներով
չենք կարողացել մեր մայրենի լեզուն սովորել, սակայն ցանկությունը միշտ եղել է: Մեր
ցանկության մասին հայտնեցինք քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին, և նա մեր առաջարկը ուրախությամբ
ընդունեց: Երեխաներս էլ մեծ ոգևորությամբ են սովորում իրենց մայրենի լեզուն: Հայ եմ
և իմ մայրենի լեզվով, ավանդույթներով, մշակույթով չեմ կարողացել ապրել: 3 սերունդ
հետո վերջապես հնարավորություն ունեմ լեզուս սովորելու և սա մեծ երջանկություն է»:
Դասընթացի մեկ այլ մասնակից էլ ասել է, որ
լեզուն սովորելիս սկզբնական շրջանում դժվարացել է, սակայն ներկայումս նույնիսկ ստորագրելիս
հայերեն է ստորագրում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Խոսքը պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գրքի մասին է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |