Հասարակական09:07, 19 Նոյեմբեր 2013
Milliyet. Էրդողանը, ազգային փոքրամասնությունների ինքնության մասին խոսելիս, երբեք չի նշում հայկականի մասին
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ է խոսում
Թուրքիայի` որակապես նոր կարգի ու մակարդակի երկիր լինելու մասին: Այս երևույթի վրա
է ուշադրություն հրավիրել թուրքական «Միլլիյեթ» պարբերականի սյունակագիր Մելիհ
Աշըքը:
Նա հիշեցնում է վարչապետի խոսքերը. «Նոր Թուրքիան թուրքին, քուրդին, հույնին, չերքեզին, արաբին, վրացուն, լազին խաղաղության մեջ պահող երկիրն է: Մեր իշխանության օրոք վերջ է դրվել ասիմիլացիային: Մենք մեկ ազգ ենք` բոլոր այդ բազմազանություններով հանդերձ... մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք և մեկ պետություն»:
Հոդվածագիրը նշում է, որ իրենց մեկ ազգ անվանող Էրդողանն այդպես էլ կոնկրետ չի ասում, թե որն է այդ ազգի անունը: Աշըքը նկատել է տալիս, որ ազգային ինքնություների կամ ենթաինքնություններին անդրադառնալիս Էրդողանը չի նշում, թե ինքը, որ ինքնության կրողն է:
«Ես թուրք եմ» արտահայտությունը մինչև օրս լսած չկանք նրանից: Քուրդը. Լազը, ամենքն իրենց ինքության մասին հպարտորեն են նշում: Իսկ Էրդողանն այդպես չի անում»,- գրում է թուրք սյունակագիրը:
Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ է ընդգծում հոդվածի հեղինակը` վկայակոչելով իր գործընկերներից մեկի դիտարկումը: Բանն այն է, որ Էրդողանը երբ թվարկելիս է լինում Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, նրանց ինքնություննները, երբեք չի տալիս հայերի անունը ու չի հիշատակում հայկական ինքնության մասին: Աշըքը նույնիսկ զարմանք է հայտնում, թե Թուրքիայում աշխատող հայ լրագրողներին ինչպես չի անհանգստացնում այդ հանգամանքը, փաստորեն Էրդողանը հայերի ինքնությունը նույնիսկ ենթաինքնություն չի համարում:
«Այսինքն ասիմիլացիան վերջացել է ու հայեր չկա՞ն: Սրանով հետաքրքրվող ու այս մասին հարց տվող էլ չկա»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |