Տարածաշրջան15:48, 19 Նոյեմբեր 2013
Մուշում պատմություն է ոչնչացվում
Օրերս Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած գիտաժողովի
ժամանակ «Հայ ճարտարապետերի ու ինժիներների համերաշխության միության» անդամ ճարտարապետ
Զաքարիա Միլդանօղլուն ֆոտոշարքով ներկայացրել է Մուշի հայկական պատմական շինությունների
այսօրվա վիճակը:
Միլդանօղլուն, ով արվեստի պատմության մասնագետներից, ճարտարապետներից
ու ինժիներներից բաղկացած խմբի կազմում մեկնել էր Մուշ հայկական եկեղեցիների ու տաճարների
վիճակին տեղում ծանոթանալու համար, իր ելույթում նշել է, որ այնտեղ ականատես են եղել
բազմաթիվ գյուղական տների ու հասարակական
նշանակության շենքերի, որոնց պատերի շինարարության մեջ օգտագործված են խաչի նշաններով
կամ հայերեն գրություններով քարեր:
Մուշի հայկական պատմական մշակութային կոթողների վիճակի մասին
պատմող Միլդանօղլուն մասնավորապես նշել է. «Մուշի Քըրքոյում գտնվող երկու՝ Սուրբ Սարգիս
և Սուրբ Հակոբ եկեղեցիներից կանգուն է մնացել միայն մեկը՝ չորս պատերով և ծածկով, որն
էլ օգտագործվում է, որպես ախոռ ու պահեստ: Իսկ Մշո Սբ. Առաքելոց վանքի ավերակները կարծես՝ այն ժամանակների քարե խորհրդանիշը լինեն: Իսկ ժողովրդի մեջ որպես Կարմիր եկեղեցի հայտնի
Սուրբ Աստվածածնի վանքից միայն մի պատից ու զանգակատնից բացի ոչինչ չի մնացել: Մուշում մեր այցելած մյուս եկեղեցիների թվում է եղել Չենգիլի գյուղի
Սբ. Կարապետ վանքն
էր: Ժամանկի հայկական պատմական կենտրոն Սբ. Կարապետը եկեղեցին կործանվել է 1915-ից
հետո: Իր ժամանակի վեհաշուք եկեղեցուց այսօր մեկ-երկու պատ է պահպանվել: Քանդակագործության արվեստի նմանը չունեցող օրինակներ
հանդիսացող այդ քարերն օգտագործվել են բազմաթիվ շենքերի և նույնիսկ մզկիթի շինարարության
մեջ»:
ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ԵՎՍ ՋՆՋԵԼ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԵՍԻՑ
Թուրքական «Դեմոկրատ հաբեր»-ի հաղորդմամբ՝ հայ ճարտարապետը խոսել է նաև Մուշի Քալեալթը հայկական թաղամասի պատմական հայկական տների ոչնչացման մասին, որն իրականանում է Մուշի քաղաքապետ Նեջմեթթին Դեդեյի կողմից հաստատած քաղաքաշինական ծրագրի շրջանակներում: Միլդանօղլուն, նշելով, որ քաղաքապետի բացակայության պատճառով չեն կարողացել վերջինիս հետ հանդիպել, ասել է. «Ավերված հայկական թաղամասում, որևէ ուսումնասիրություն կատարելու հնարավորություն չունեցանք, քանզի պատմական տարածքում քարը քարի վրա չէր թողնվել: Ամբողջովին «մաքրազարդման» արդյունքում հիմնահատակ ավերվել է ևս մի հայկական թաղամաս : 2013 թվականին Մուշի հայկական Քալեալթը թաղամասը ջնջվեց պատմության երեսից: Ոչնչացվեցին հայկական մշակութային և ազգագրական արժեքները: Այդ ավերմանը նույնիսկ չխանգարեցին մամուլի ու հեռուստատեսության արձագանքները»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |