Միջազգային14:04, 19 Նոյեմբեր 2013
Դավութօղլուն փորձելու է հարթել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը

Վերջին ամիսներն թուրք-ամերիկյան
հարաբերություններում նկատված լարվածության ֆոնին երկու կարևոր նշանակության
պատվիրակություններ են մեկնում ԱՄՆ մայրաքաղաք: Նման դիտարկում է արել թուրքական
«Միլլիյեթ» օրաթերթը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուօղլուի երկօրյա պաշտոնական այցը Միացյալ Նահանգեր արդեն մեկնարկել է, իսկ մինչև նոյեմբերի վերջ էլ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է մեկնելու ԱՄՆ:
Պարբերականը նկատել է տալիս, որ Դավութօլղուի և Քըլըչդարօղլուի ամերիկյան այցի օրակարգի որոշ ընդհանրություններ կան: Օրինակ` երկուսն էլ ելույթ են ունենալու աշխարհում ամենահեղինակավոր վերլուծական կենտրոն ճանաչված «Բրուքինգս» ինստիտուտում:
Դավութօղլուն հանդիպումներ է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի, պաշտպանության նախարարի, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ:
Նշվում է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում սառեցում, ապա նաև լարվածություն նկատվեց ամռան սկզբին Գեզիի իրադարձություններից հետո, երբ հակակառավարական ցույցերի հուժկու ալիքը թուրքական իշխանությունները բիրտ ուժի գործադրմամբ ճնշեցին: Երկու երկրների միջև որոշակի անհամաձայնություն կա նաև Սիրիայի հարցում: Իսկ երբ վերջերս հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) հայտարարված պետմրցույթում Թուրքիան նախապատվությունը տվեց չինացիների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, էլ ավելի խորացավ ճգնաժամը հարաբերություններում:
«Այժմ Դավութօղլուն վաշինգտոնյան իր պաշտոնական հանդիպումներում պետք է փորձի հարթել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները»,- գրում է «Միլլիյեթ»-ը
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |