Իրավական08:48, 19 Նոյեմբեր 2013
Ռասիսզմի դեմ պայքարող հանձնաժողովը Թուրքիային կոչ է անում բացահայտել հայ կնոջ սպանության ճշմարտությունը
Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը և Սամաթիայում սպանված հայուհի Մարիցա Քյուչուքի ընտանիքի դատապաշտպանը մամուլի ասուլիս են կազմակերպել, որի ժամանակ ընթերցվել է նաև Ռասիմզի և խտրականության դեմ հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունը:
Հաղորդագրությունում նշված է. «2012 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2013-ի հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում և սպանվել է Մարիցա Քյուչուքը, Սամաթիայում տարեց հայ կանանց նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել, որոնք ուղեկցվել են ուժի կիրառմամբ և ունեցել են միմյանց շատ նման ձեռագիր: Թուրֆանդա Աշըքը երկար ժամանակ եղել է հիվանդանոցում, նա կորցրել է մեկ աչքի տեսողությունը, իսկ Սուլթան Այքարը կուրացել է: Արդյո՞ք Մարիցա Քյուչուքը և մյուս հայ կանայք ատելության զոհ են դարձել: Պետության պարտականություն է ի հայտ բերել ճշմարտությունը»:
Ըստ թուրքական «Բիր գյուն» լրատվական կայքի՝ Քյուչուք ընտանիքի դատապաշտպան Էրեն Քեսքինն անհանգստություն է հայտնել, որ դատական արձանագրությունների համար գաղտնիության որոշում է կայացվել և իրենք այդ արձանագրությունները չեն կարողացել ուսումնասիրել միչև դատի սկսումը:
«Նրանց նպատակը հենց դա էր: Արձանագրությունը հրապարկվելուց հետո մեկ և կես էջանոց մեղադրական եզրակացության առջև մեն մենակ մնացինք: Մի քանի հայ կին հարձակման էին ենթարկվել, բայց դրանցից և ոչ մեկը լուրջ չէր ընդունվել»:
Դատապաշտպանը, խոսելով հարուցված քրգործով որպես կասկածյալ անցնող Մուրադ Նազարյանի մասին, նշել է, որ եթե անգամ նա մասնակցություն է ունեցել տվյալ հանցագործությանը, միևնույն է, միայնակ չէր կարող այդ ամեն անել: «Նազարյանը հայտարարություն չի անում, քանի որ վախենում է: Նրա ձերբակալումից հետո հանդիպեցինք նրան, լալիս էր: Հնարավոր է, որ վախեցրել են և այդ պատճառով էլ չի խոսում»,-շեշտել է Քեսքինը:
Նազարյանը դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ Մարիցա Քյուչուքին սպանել են 3 հոգի, որոնք էլ իրեն սպառնացել են: «Նրանք զինված էին: Սկզբում ինձ ծեծեցի: Տան դանակներից մեկն են օգտագործել: Հենց առաջին անգամ դանակով խփեցին, ես վախեցա և փախա: Իսկ երբ տուն էինք մտել, մատս կտրեցին և քսեցին մի թղթի վրա, որը հաշիվ-ապրանքագրի էր նման: Ինձ սպառնացել են, ես վախից չեմ խոսել»,- ասել էր Մուրադ Նազարյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |