Քաղաքական07:49, 20 Նոյեմբեր 2013
Zaman. Սպասվում է, որ Դավութօղլուն կմեկնի Երևան
Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հրավիրել է մասնացկելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության (ՍԾՏՀ) ժողովին:
Ըստ թուրքական «Զաման» պարբերականի՝ հայկական կողմը, հրավերներ ուղարկելով Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործնախարարներին, հայտնել է, որ ուրախ կլինի Դավութօղլուին հյուրընկալել կազմակերպության երևանայան հանդիպման ժամանակ:
Հայտնի է դարձել, որ Հայաստանից պաշտոնական հրավեր ստանալուց հետո Դավութօղլուն այցելությունը նպատակահարմար է համարել, սակայն վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքից:
Թերթը գրում է, որ երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշում էր կայացվել շարունակել երկխոսությունը, ինչից հետո սպասվում է, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան:
Նշվում է նաև, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի Շվեյցարիա այցից հետո Հարավային Կովկասում դիվանագիտական անցուդարձը թափ է ստացել:. Դավութօղլուն Բեռնում խնդրել էր միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները հաղթահարելու հարցում՝ հայտնելով, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ իր հարաբերությունները: Սակայն պահանջ է առաջ քաշել, ըստ որի, Հայաստանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարակիցմի շարք շրջաններից: «Համոզեք Հայաստանի իշխանություններին, մենք էլ սահամանը կբացենք»,- հայտնել էր Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ ըստ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաների, Թուրքիան Ճանաչումը է ՀՀ-ն , պարզապես 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Նախագահ Գյուլն էլ այցելել է Հայաստան: Դավութօղլուի չգնալու համար որևէ պատճառ չկա: Սակայն այդ այցելությունը կախված է զարգացումներից:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ռուսաստան և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև Թուրքիա-Հայաստան, Բաքու –Երևան հարեբերությունները:
Թերթը, հիշեցնելով, որ 2009 թվականին ՍԾՏՀ շրջանակներում այդ ժամանակվա Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն այցելել է Հայաստան, իսկ հայ պաշտոնակիցն էլ Թուրքիա, նշել է, որ եթե Դավութօղլուն Հայաստան չայցելի, ապա որպես պատճառաբանություն կբերվի Գերմանիայի նախագահի Թուրքիա կատարելիք այցելությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |