Միջազգային11:52, 22 Նոյեմբեր 2013
ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել թուրքական ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել այն թուրքական ընկերությունների
նկատմամբ, որոնք կմասնակցեն Թուրքիային ՀՕՊ համակարգեր մատակարարելու
համար ընտրված չինական ընկերության հետ իրականացվելիք նախագծին: Թուրքական «Հաբեր թուրք»
լրատվականի հաղորդմամբ՝ ամերիկյան մի բարձրաստիճան դիվանագետ հայտարարել է, որ եթե
վերջնական արդյունքում Անկարան 3,44 մլրդ արժողությամբ նախագծի համար նախապատվությունը տա
չինական «CPMIEC» ընկերությանը,
ապա նշյալ ընկերության հետ առնչություն ունենալ պատրաստվող տեղական ընկերությունների
համար դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
«Defense News» հանդեսին հարցազրույց
տված ամերիկացի դիվանագետը նշել է, որ թուրքական
ընկերությունների՝ չինական ընկերության հետ համագործակցելու դեպքում, նշյալ ընկերություններին
այլևս որևէ ամերիկյան տեխնիկա չի վաճառվի:
Նշենք, որ սեպտեմբերին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռավորության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերը: ՆԱՏՕ-ն և ԱՄՆը բազմիցս արտահայտել են իրենց անհանգստությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ ՀՕՊ համակարգեր գնելու հարցում Չինաստանին նախապատվություն
տալու համար:
ԱՄՆ պետքարտուղարությունը նախորդ տարվա փետրվարին հայտարարել էր «CPMIEC»-ի նկատմամբ իր կողմից իրականցվելիք պատժամիջոցների մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |