Տնտեսական09:54, 25 Նոյեմբեր 2013
Deutsche Welle. Թուրքիայի և Հայաստանի միջև առևտուրը շարունակում է աճել

Վերջին շրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կրկին օրակարգում է:
Գերմանական «Դոյչե վելլե» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը ուշադրություն է հրավիրում առևտրական հարաբերությունների կարգավորման նախանշանների վրա՝ նշելով, որ Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հատուկ հրավեր է հղել մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցության» անդամ երկրների արտգործնախարարների հերթական ժողովին, որն այս անգամ անցկացվելու է Երևանում:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանից ստացված հրավերը երկու երկրների հարաբերությունները և հատկապես տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ հզոր ազդակ է:
«Թուրքիա- Հայաստան սահմանը փակ է և չնայած կան որոշակի արգելքներ, այնուամենայնիվ,
երկու երկրների միջև առևտուրը շարունակում է սովորականի պես աճ արձանագրել»,-գրում է թերթը:
Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ 2012 թվականին Թուրքիայից Հայաստան կատարված արտահանումը նախորդ տարվա համեմատ աճ
է գրանցել: 2011 թվականին Թուրքիայից Հայաստան կատարվել է 218 միլիոն դոլարի արտահանում, այնինչ 2012 թվականին
այդ թիվը կազմել է 241 միլիոն դոլար:
2011
թվականին ընդամենը 2 ամիս է արտահանում կատարվել, 2012-ին՝ 4 ամիս իրար հետևից: 2013-ը այս տեսանկյունից ավելի կայուն է:
2013-ի առաջին 4 ամիսների ընթացքում արտահանումները կատարվել են միմյանց բավականին մոտ ժամանակային կտրվածքով:
Թերթը, հաշվի առնելով վերոնշյալ վիճակագրական տվյալները, կարծում է, որ այդ տվյալները,
չնայած սահամանփակումներին, երկու
երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նշաներ են:
«Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհրդի» համանախագահ Քաան Սոյաքի կարծիքով 2015 թվականը ազդեցություն
չի ունենա այս ծավալի վրա, որը հիմնականում ձևավորվում է փոքր և միջին առևտրականների
և արդյունաբերողների միջոցով:
Ըստ Սոյաքի՝ 2012 թվականին Թուրքիայի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների ծավաալները
ոչ պաշտոնական տվյալներով եղել են շուրջ 300 մլն դոլար: Մեծ նշանակություն է տրվում երկու երկրների միջև մեծածավալ ապրանքների
և արդյուանաբերական արտադրանքների, ինչպես նաև այսպես կոչված ճամպրուկային առևտրին:
Վերջինի ամենակարևոր վայրերից է համարվում Ստամբուլի Լալելի շրջանը, որտեղ հայ առևտրականները
մշտական հաճախորդներ են: Ըստ ենթադրությունների՝ Հայաստանից եկող հաճախորդների մեծ
մասը ճանապարհորդության սկզբում ամենաքիչը 10000 դոլարի ծախս է անում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |