Գիտակրթական15:33, 25 Նոյեմբեր 2013
Թուրքիայում հայկական դպրոցներում քննությունները մայրենի լեզվով հանձնելու պահանջը մերժվել է
Թուրքիայում ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների
ներկայացուցիչները, հանդիպելով Ազգային կրթության նախարարության ներկայացուցիչների
հետ, ներկայացրել իրենց անհանգստացնող հարցերը:
Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացնում է,
որ հայկական
և հունական դպրոցների
տնօրենները
պահանջել են թույլ տալ իրենց սաներին դպրոցական ավարտական
քննությունները
հանձնել մայրենի լեզվով`
համապատասխանաբար հայերենով ու հունարենով:
Նախարարության ներկայացուցիչները ասել են, որ այս տարի այլևս ոչ մի փոփոխություն
անել չեն կարող,իսկ գալիք տարում էլ պահանջը կբավարարվի, եթե այդ հարցի վերաբերյալ
լինի նախարարի որոշումը:
Տնօրենները, նշելով, որ դպրոցները դրամական աջակցության կարիք ունեն, պահանջել են դպրոցներին
հատկացնել որոշակի բյուջե: Սակայն այս պահանջը նույնպես մերժվել է: Նախարարության
ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ներկայումս նախարարությունը նման
հատկացումներ չի նախատեսում
Ըստ աղբյուրի` Ստամբուլում կան ազգային փոքրամասնություններին պատկանող 22
դպրոցներ, որոնցում սովորում են 3 հազար հայ և մոտ 350 հույն աշակերտներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |