Հասարակական11:12, 25 Նոյեմբեր 2013
Ահմեթ Հաքան. «Եթե ազգականիդ թեկուզ կատակով հայ ասես, քեզ կարող է դատի տալ»
Թուրք
սյունակագիր Ահմեթ Հաքանը Թուրքիայում «հայի» ինքնության հարցին վերաբերող հոդված է հրապարակել: Սյունակագիրը
«գազեթեջիլեր»
կայքում «Կորցրեց» վեր- տառությամբ հոդվածում
քննադատորեն է մոտենում Թուրքիայում «հայ» բառն
որպես հայհոյանք արտաբերելու, բառի հանդեպ հասարակության մեջ առկա բացասական արձագանքներին:
Հաքանը այս բացասական երևույթը հոդվածի առանցքային
թեմա է դարձրել՝ շոշափելով նույնիսկ երկրի նախագահ Գյուլի` մոր հայ լինել-չլինելու
հանգամանքը:
Ստորև
ներկայացվում է հատվածներ «Կորցրեց»
վերտառությամբ հոդվածից.
«Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգմավորներից Ջանան Անթմանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նախագահ Աբդուլլահ Գյուլին վերաբերող խոսքեր էր ասել. «Պարոն Գյուլը թող ո՛չ թե էթնիկ ինքնությամբ, այլ թուրք ազգի նախագահությամբ զբաղվի: Հարգարժան Գյուլի մայրը ինքնությամբ հայ է, Գյուլի քեռին`Իզմիրում գտվնող իմ գործընկեր Ահմեթ Սաթըօղլուն, այս մասին իր օգնականներին էր ասել»:
Պատգամավորի
այս խոսքերի հիման նախագահ Գյուլը ոչ միայն դատական հայց էր ներկայացրել ընդդեմ թուրք պատգամավորի՝ որպես
բարոյական փոխհատուցում պահանջելով սիմվոլիկ գումար, այլ նաև շահել է այն: Թուրք
պատգամավորին ներկայացվել էր մեղադրանք, ըստ որի, վերջինս իր ելույթում վիրավորել
էր նախագահ Գյուլին և նրա ընտանիքին:
Այսինիքն… Այս ամենը նշանակում է, որ նույնիսկ ամենամեծ դատարանը
ինքնությամբ «հայ» լինելը համարում է որպես «անբարոյականություն»: Ավելին, այն
հաստատվեց դատավորի կողմից:
Աստված չանի, նույնիսկ եթե կատակով ազգականիդ հայ ասես, ապա նա կարող է քեզ դատի տալ:
Այդ ամենը կարելի է բնորոշել մեկ բառով՝ աբսուրդ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |