Մշակութային12:05, 25 Նոյեմբեր 2013
Թուրքական մամուլ. «Հայ որբերի գորգի խնդիրը նոր թափ է ստանում»
Վերջին ժամանակներում թուրք-ամերիկյան, ինչպես նաև հայկական լայն շրջանակներում լայնորեն քննարկվում է «Որբերի գորգի» պատմությունը: Ինչպես հայտնի է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապաստանած հայ որբերը՝ որպես շնորհակալություն գործել և ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին են հանձնել մի գորգ: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ այդ գորգը պետք ցուցադրվեր Սմիթսոնի ինստիտուտում, սակայն այս հանգամանքը առաջացրել էր թուրքական կողմի զայրույթը: Վերջինս փորձել է ամեն գնով խոչընդոտել գորգի ցուցադրությանը: Թուրքական «հաբերթուրք» լրատվական կայքը հայտնում է, որ «Որբերի գորգի» ցուցադրման խնդիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական տարբեր ուժերի միջև իսկական գլխացավանք է դարձել՝ վերածվելով աղմկահարույց մի պատմության: Նախատեսվում էր այն ցուցադրել Սմիթսոն Իստիտուտում, սակայն այս որոշումն առանց պատճառաբանությամբ փոխվեց: Բացասական արձագանքով է հանդես եկել ԱՄՆ-ում հայկական լոբբին, որի նախաձեռնությամբ 31 անդամների ստորագրություններ պարունակող նամակ է ուղարկվել Սպիտակ տուն:
ԱՄՆ կոնգրեսի հայկական լոբբիի առաջատար անձանցից ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ասել է, որ եթե գորգը չցուցադրվի ինստիտուտում, ապա ինքը ձեռնամուխ կլինի, որ այն ցուցադրվի ԱՄՆ կոնգրեսում:
Նույն աղբյուրում նշվում է, որ նախկինում Ադամ Շիֆը ևս հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ՝ ԱՄՆ կոնգրես ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը հաստատող օրինագիծ: Նշվում է, որ գորգի չցուցադրումը կապված է Թուրքիայի կողմից գործադրված ճնշումների հետ: Հիշեցնենք որ, գորգն ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին է նվիրաբերվել 1925 թվականի դեկտեմբերի 4-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |