Միջազգային07:42, 26 Նոյեմբեր 2013
Անգոլայում իսլամն արգելվում է, մզկիթները` քանդվում

Անգոլայում արգելվել է իսլամ դավանել: Աֆրիկյան այս երկրի իշխանությունները, իսլամը ոչ թե կրոն, այլ պաշտամունք համարելով, իսլամին վերաբերող յուրաքանչյուր երևույթի վրա արգելք են դրել:
Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը հայտնում է, որ հոկտեմբերին Անգոլայի իշխանությունները հայտնել էին մզկիթների ոչնչացման մասին: Անգոլայի կրթության նախարար Ռոզա Քրուզ Սիլվիան հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի, երկրի Արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության նախարարությունը մահմեդականություն օրինական չի համարում և, ըստ այդմ էլ` երկրում առկա բոլոր մզկիթները դիտվում են քանդման ենթակա:
Նույն աղբյուրը նշում է, որ արդեն քանդվել է Լուանդա շրջանում գտնվող 2 մզկիթներից մեկի մինարեթը, իսկ մյուսն ամբողջությամբ ապամոնտաժվել է:
Անգոլայի բնակչության 95 տոկոսը կազմում են բողոքական քրիստոնյաները, իսկ մահմեդականների ընդհանուր թիվը 80-90 հազար է, որն էլ կազմում է բնակչության 3 տոկոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |