Ցեղասպանություն13:12, 26 Նոյեմբեր 2013
Թուրք հոդվածագիր. Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթը ներկայացվում է որպես պետական մեծ գործիչ
Թուրք սյունակագիր Այշե Գյունայսուն երիտթուրք
առաջնորդներից Թալեաթ փաշայի և Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ
Ինենյուի մասին հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է Հայոց ցեղասպանության
փաստին: «Յեշիլ գազեթե» կայքի իր սյունակում թողարկված հոդվածով Այշեն
ուշադրություն է հրավիրում 2006 թվականին տպագրված «Իսմեթ Ինոնյու-հուշագրություններ» գրքի որոշ հատվածների վրա:
«Հուշերն ընթերցելիս, ի թիվս այլ հետաքրքիր թեմաների, ես հանդիպեցի նաև Թալեաթ Փաշայի մասին դիտարկումների: Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ Փաշան, ոչնչացման ծրագիրը մաթեմատիկոսի սառնասրտությամբ կազմած այդ անձը «ազգի շեֆ» Իսմեթ Ինենյուի կողմից ներկայացվում է որպես «Միություն և առաջիմություն» կուսակցության ամենաարժեքավոր մարդ: Փութաջանորեն գովերգվում է Թալեաթի սառնասրտությունը: Մոտավորապես 3 էջ Թալեաթ Փաշան` մի ամբողջ ժողովրդի ոչնչացման օպերացիայի գլուխ կանգնած այդ մարդը, ընթերցողին ծանոթացվում է որպես պետական մեծ գործիչ»,- ապշանք է հայտնում հոդվածագիրը:
Թուրքերի կողմից հայերի ու քրդերի հանդեպ իրականացվող քաղաքականությունը, ըստ հոդվածի հեղինակի, իր էությամբ մնացել է նույնը, ինչպես երիտթուրքերի օրոք, այնպես էլ հանրապետական ժամանակաշրջանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |