Իրավական09:51, 27 Նոյեմբեր 2013
Եվրադատարանը մեղավոր է ճանաչել իր քաղաքացուն հաշմանդամ դարձրած Թուրքիային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Թուրքիայի
քաղաքացի Հըդըր Թայդաշի 2099 թվականին ներկայացրած հայցը: Եվրադատարանը վճիռ է
կայացրել, որ թուրքական պետությունը պետք է 52 հազար եվրո նյութական փոխհատուցում
վճարի Հըդըր Թայդաշին:
Ինչպես հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Թուրքիան մեղավոր է ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կյանքի իրավունքի մասին հոդվածի պահանջները խախտելու մեջ:
2007 թվականին, երբ թուրքական ժանդարմերիայի ուժերը կրակ էին բացել Թունջելիում գտնվող մի տան ուղղությամբ, Հըդըր Թայդաշը լուրջ մարմնական վնասվածք էր ստացել, ինչի հետևանքով դարձավ հաշմանդամ:
Դատավարության ընթացքում Թուրքիայի շահերը ներկայացնող փաստաբանները նշում էին, որ թուրք ուժայինները գրոհել են այն տունը, որտեղ հավաքված են եղել քուրդ ահաբեկիչները, իսկ Թայդաշի վրա կրակ են բացել, քանի որ նրա ձեռքին զենք է եղել ու նա փորձել է փախչել: Սակայն թուրքական պաշտոնական կողմը նշյալ փաստարկները հիմնավորել չի հաջողել ու տանուլ է տվել դատը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |