Իրավական07:19, 27 Նոյեմբեր 2013
Նոր զարգացումներ Դինքի սպանության դատավարության շուրջ

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը մերժել է Տրապիզոն
նահանգի ոստիկանության նախկին պետ գնդապետ Ալի Օզի դատական գործը Հրանտ Դինքի գործին
կցելու հայցը:
Ալի Օզը «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության
ժամանակ զբաղեցրել է Տրապիզոն նահանգի ոստիկանության
հրամանատարի պաշտոնը: Օզը Դինքի դեմ մահափորձի վերաբերյալ տեղեկություններ է ունեցել,
բայց որևէ կանխարգելիչ միջոցառումներ չի իրականցրել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ծառայողական անփութության փաստարկով, որը քննել
էր Տրապիզոնի ծանր հանցագործությունների 1-ին
դատարանը և որոշում կայացրել հայցն ուղարկել Դինքի գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը:
Ստամբուլի դատարանը մերժել է իրար կցել նշյալ 2 գործերը՝ նշելով, որ դրանց միջև իրավական և փաստացի կապ գոյություն
չունի: Դատարանի որոշման մեջ նշված է, որ 2 գործերը քննել է նաև Վճռաբեկ դատարան, որը
գործերի միավորման հարցում որոշում չի կայացրել:
Թուրքական «Մինութ 15» լրատվական կայքը ներկայացնում է դատարանի
այս որոշումից հետո գործերի հետագա շարունակության
հնարավոր տարբերակները:
Տրապիզոնի դատարանը կարող է շարունակել դատական գործը կամ էլ պահանջել
իրար միացնել այդ գործերը : Այդ պարագայում գործը կուղարկվի Վճռաբեկի հանցագործուրթյունների
բաժին, որը զբաղվում է դատարանների միջև առաջացած անհամաձայնություններով: Այս կառույցն
էլ որոշում կկայացնի, թե որ դատարան է զբաղվելու այդ հարցով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |