Հասարակական15:43, 28 Նոյեմբեր 2013
Թուրքաբնակ հայ լրագրողի երկընտրությունը. դատապարտվել կամ լքել երկիրը
Թուրքական «Բիանեթ» լրատվականը անդրադարձել
է այդ երկրում լրագրողների
նկատմամբ իրականացվող
հետապնդումներին.
«Թուրքիայում լրագրողները
դատապարտվում են
«պետությանը ծանր վիճակի մեջ դնելու», «կազմակերպության (PKK) հրամանով գրելու»,
«պետական պաշտոնյաներին
ստորացնելու» մեղադրանքներով:
Հայ լրագրող, գրող Ջևաթ Սինեթն էլ մեկն է այն լրագրողներից, ովքեր ստիպված են եղել լքել Թուրքիան: Ադանայում ապրող Սինեթը իր դեմ բացված
դատավարությունների պատճառով
ստիպված եղավ ապաստան գտնել Բելգիայում:
Սինեթը, ով սկսել է իր լրագրողական գործունեությունը 1993-ին ու հիմնականում
զբաղվել Թուրքիայի
ազգային փոքրամասնությունների
խնդիրների ուսումնասիրությամբ, այսպես
է պատմում
իր պատմությունը.
«Լրագրության մեջ առաջին փորձս կապված էր իմ ընտանիքի
հետ. Տիգրան Ղազարյան
անունով մի հորեղբայրս ապրում
էր Սիրիայում,
իսկ մենք՝ Թուրքիայում: Մյուս հորեղբայրս՝
Ռիզգո անունով,
ապրում էր Հոլանդիայում: Ինչու՞ էր ընտանիքս ցրված:
Ինչու՞ էր մեկն ապրում Թուրքիայում, մյուսը՝ Սիրիայում, երրորդը՝ Հոլանդիայում: Ինչու՞ էր մեկի անունը Տիգրան, մյուսինը՝ Մուստաֆա: Եվ վերջապես ինչու՞ է իմ անունը Ջևաթ»:
«Ավելի ուշ իմացա, որ մենք ցեղասպանություն ապրած ընտանիք ենք, և հայրս մեր հավատքն ու ինքնությունը գաղտնի է պահել:
Փոխել էր մեր անունը, ազգանունը, ամեն ինչը: Խոսում էինք մի լեզվով,
որը ոչ թուքերեն էր, ոչ էլ քրդերեն»:
«Իրականում մենք ոչ քուրդ էինք, ոչ էլ՝ թուրք: Եվս մեկ անգամ հասկացա, որ վկա, մեղավոր ու տուժած ենք տեղի ունեցած ցավոտ դեպքերի համար: Այդուհետ Հայոց ցեղասպանությանը իրական եղելությունը սերունդներին հաղորդելը իմ առաքելությունը դարձրեցի ու գրիչը ձեռքս առա»:
Վտարանդիության մեջ գտնվող
լրագրողը քննադատում
է լրագրության
ավանդույթները. «Պետության ձեռքին
նայող թերթը,
թերթ կարո՞ղ է լինել:
Նույնը կարելի
է ասել նաև հեռուստատեսության
մասին: Իրականությունը շարունակաբար
գրաքննության է ենթարկվում պետության
կողմից: Իսկ պետության
կատարած անիրավությունների
մասին գրող լրագրողին պետություն
որևէ ճանապարհով
գտնում է և անպայման
բանտարկում»:
Սինեթի գրած հոդվածների առնչությամբ տասնյակ դատավարություններ
են սկսել նրա դեմ: Սակայն նրա՝ երկիրը լքելու պատճառը 2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի
Բաթմանի շրջանում գտնվող զորամասերից մեկում ազգությամբ հայ շարքային Սևակ Բալըքչին
սպանած Քըվանչ Աղաօղլուի մասին գրած հոդվածի առնչությամբ սկսված դատական գործընթացն
էր: Այդ հոդվածի առնչությամբ 3 դատավարություն է սկսվել:
«Քըվանչ Աղաօղլուի՝ մեկ օր նույնիսկ կալանքի տակ չպահվելուն
հակառակ՝ ես, 3 անգամ ոստիկանության կողմից ձերբակալվելով, դատարանի առաջ եմ կանգնեցվեցի:
Հայրենիքի դավաճան հայտարարվեցի»:
Այդ իրադարձությունների հետևանքով մոտ 3 ամիս առաջ Թուրքիան
լքած Ջևաթ Սինեթը պատասխանել է «Կուզենայի՞ք վերադառնալ Թուրքիա» հարցին.
«Երբ Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորները հայտնաբերվեն
ու պատժվեն, երբ Արամ Տիգրանի գերեզմանը տեղափոխվի Դիարբեքիր, երբ Հայոց ցեղասպանությունը
ճանաչվի, այն ժամանակ կհավատամ, որ Թուրքիայում արդարություն է հաստատվել ու ետ կվերադառնամ:
Մի տեղում, որտեղ բացակայում է արդարությունը, ապրելը կորցնում է իմաստը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |