Տարածաշրջան12:06, 28 Նոյեմբեր 2013
Financial Times. Էրդողան. թուրք ազգին պառակտող մարդ

Անգլիական «Financial Times» թերթը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին 10 տարվա
գործունեության վերաբերյալ 2 վերլուծություն է ներկայացրել: Թերթի հոդվածագիր
Լեյլա Բոլթոնն իր վերլուծականը վերնագրել է` «Էրդողան. թուրք ազգին պառակտող
մարդ»:
Բոլթոնի հոդվածում մասնավորապես նշվում է, որ էրդողանը կարծես խիզախ բարեփոխողից
վերածվել է դյուրագրգիռ ավտորիտար գործչի: Նա նաև գրում է, որ Գեզիի ցույցերը ցույց
տվեցին, թե 10 տարվա առաջվա Թուրքիան ինչքան է փոխվել:
Հոդվածագիրը գրում է, որ
վերջին անգամ Թուրքիա այցելելիս նկատել է, որ 10 տարի առաջ Էրդողանին գրկաբաց
ընդունող թուրքերը հիմա նրա հանդեպ օտարացել են:
«Կարծում էինք, թե նա ժողովրդավար է, սակայն
ներկայումս նա բռնապետի է վերածվել»,-գրում է Բոլթոնը և ավելացնում, որ Էրդողանի ոչ ժողովրդավար
մոտեցումները, նախագահ Աբդուլլահ Գյուլի և փոխվարչապետ Բյուլենթ Առընչի հետ
նույնպես հաճախ հակասությունների պատճառ է դառնում:
Թերթի մեկ այլ հոդվածագիր
Դանիել Դոմբեյը, ով ներկայացրել է Էրդողանի վերաբերյալ 2-րդ վերլուծությունը, իր
հոդվածը վերնագրել է` «Էրդողանը շարժվում է դեպի անհայտ ջրեր»: Նա գրում է, որ Էրդողանի նպատակը մինչ 2023 թվականը Թուրքիան աշխարհի
ամենամեծ տնտեսությունը ունեցող 10-րդ երկիրը դարձնելն է: Իսկ դրա համար տարեկան
15% տնտեսական աճ է հարկավոր, և դա անհնար է թվում:
Նա նաև գրում է, որ Գեզիի դեպքերը ցույց տվեցին Թուրքիայի քաղաքական
անկանխատեսելիությունը:
Ըստ Դեմբեյի է` ցույցերից
հետո հնարավոր է մարդկանց զայրույթը մի քիչ
մեղմացել է, սակայն այս դեպքերի մասին հիշողությունները դեռ չեն անհետացել, և հնարավոր է, որ երկիրը
Էրդողանի պլանավորված ուղղությամբ չընթանա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |