Տնտեսական14:03, 29 Նոյեմբեր 2013
Թուրքիան ամենաշատ ներմուծումը կատարում է Չինաստանից

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել հոկտեմբերին գրանցված արտաքին առևտրաշրջանառության ծավալների
վերաբերյալ:
Նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները նվազել են 8.2 տոկոսով` կազմելով 12 մլրդ 105 մլն դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 3.7 տոկոսով` հասնելով 19 մլրդ 480 միլիոն դոլարի: Ըստ այդմ արտաքին առևտրի դեֆիցիտն ավելացել է 31.8 տոկոսով` 5 մլրդ 596 մլն դոլարից հասնելով 7 մլրդ 375 միլիոնի:
Պարզվել է, որ Եվրամիության երկրներ կատարվող արտահանման ծավալներն աճել են:
Այսպես, եթե 2012 թվականի հոկտմեբերին երկրից արտահանվող ապրանքների մեջ ԵՄ-ին բաժին
էր ընկնում 40.1 տոկոսը, ապա այս տարվա հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 43.8
տոկոս:
Թուրքական
արտահանման ամենամեծ շուկան Եվրամիության երկրներից ճանաչվել է Գերմանիան:
Ներմուծման
ծավալների մեջ ամենամեծ մասնաբաժինն ունի Չինաստանը: Այդ երկրից Թուրքիա ներկրվել
է 1 մլրդ 963 մլն դոլարի ապրանք: Չինաստանին հաջորդում է Գերմանիան` 1 մլրդ 826
մլն դոլար ցուցանիշով: Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցնում են Ռուսաստանը (1 մլրդ 812
մլն) և Իտալիան (1 մլրդ 132 մլն):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |