Տնտեսական07:40, 30 Նոյեմբեր 2013
Վանում հիմնվելու է արևից էլեկտրաէներգիա ստացող սարքավորումների գործարան

Վանը Մերձավոր արևելքին «արև է վաճառելու»: Թուրքական «Ռադիքալ» օրաթերթի այս
վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ Վանի նահանգում հիմնվելու է արևային
էներգիայից էլեկտրաէներգիա ստացող սարքավորումների առաջին մասնագիտացված
արտադրամասը:
Արևի ճառագայթներն օգտագործող հատուկ վահանակների ու համապատասխան սարքվորումների արտադրությամբ զբաղվող գերմանական և շվեյցարական համատեղ «Solarvan» կազմակերպությունը ծրագրել է Թուրքիայում իր առաջին գործարանը հիմնել Վանում, քանի որ այդ նահանգն ամենից արևշատն է Քոնիայից հետո: Նշյալ հատուկ վահանակների ապակիների համար որպես հումք օգտագործվելու են Վանա լճի սոդայի պաշարենրը:
Արտադրամասի կառուցման համար «Solarvan» ընկերությունը կատարելու է 80 մլն եվրոյի ներդրում: Ըստ նախնական ծրագրի` 2014 թվականի հոկտեմբերին արդեն պետք է արտադրվեն արևային էներգիայի վահանակները: Գործարանի բացումը աշխատատեղ կապահովի Թուրքիայի 400 քաղաքացու համար: Նախատեսվում է տարեկան իրականացնել 100մլն եվրոյի արտահանում:
Նշենք, որ Վանը եղել է Արևմտյան Հայաստանի նահանգներից մեկը: Զբաղեցնում է մոտ 40 հազար քմ տարածք, բնակչությունը` մինչև եղեռնը կազմել է 350.000 մարդ, որից 200 հազարը` հայեր։ Այսօր բնակչության մեծամասնությունը քրդեր են: Նահանգի կենտրոնը Վան քաղաքն է, որն Արևմտահայաստանի կենտրոնական և հայաշատ քաղաքներից էր:
«Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի
բառով»,- Վանի մասին գրել է պատմաբան Լեոն Վանի մասին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |