Ցեղասպանություն10:22, 02 Դեկտեմբեր 2013
Radikal. Թուրքիան Վիլի Բրանդի պես վարչապետ կունենա՞, որը ծնկի կգա ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ

1970 թվականին Լեհաստան այցելած Գերմանիայի վարչապետ Վիլի Բրանդը հրեաների զոհերի հուշարձանին սպիտակ մեխակներ դրեց և ծունկի եկավ՝ փոխելով պատմության ընթացքը: Ծունկի գալով` նա իր ազգը բարձրացրեց:
Գերմանիայի վարչապետի օրինակը հիշեցնելուց հետո թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը հարց է ուղղում.
«Մենք էլ մի օր Բրանդի մեծության, նրա նման քաջ վարչապետ կուենա՞նք: Արդյո՞ք մի օր էլ Թուրքիայում կարող է հայտնվել մի առաջնորդ, ով Հայոց ցեղասպանության ժխտողականության սև բիծը կմաքրի այս ազգի ճակատից»:
Թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակված հոդվածում Ջենգիզը հիշեցնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2009 թվականին ասած խոսքերը.
«Տարբեր էթնիկ պատկանելոթյուն ունեցողները մեր երկրից արտաքսվեցին: Դա իրականում ֆաշիստական մոտեցման հետևանք էր»:
Էրդողանի այս խոսքերը հույս էին ներշնչել հոդվածագրին, որ 100-ամյա այդ հարցը կգտնի իր հանգուցալուծումը: Սակայն, նա նշում է, որ խոսքերը այդպես էլ օդում կախված մնացին ու այսօր, երբ Էրդողանը խոսում է Թուրքիայի քաղաքացիների մասին, բառ անգամ չի ասում ոչ մուսուլմանների մասին:
Թուրք հոդվածագիրը, ելնելով թուրքական մամուլում հայտնվող լուրերից, ցույց է տալիս Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության երկակիությունը, խոսքի և գործի հակասությունը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մի կողմից Շվեյցարիային խնդրում է մջնորդություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամ հարցում, մյուս կողմից էլ օգտագործում է իր դիվանագիտական ռեսուրսները Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցումը տապալելու համար: Փոխվարչապետ Բյուլենթ Արընչն էլ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատուկ միջոցառումներ են նախապատրաստվում: Թուրքական պատմագիտական ընկերությունը 2015թ-ին ընդառաջ գրքեր է հրատարակելու: Կառավարության և արտգործնախարարության միջոցով ամբողջ աշխարհին ներկայացնելու է «թուրքական թեզերը»: Կուսակցությունները, որոնք ոչ մի հարցում հաաձայնության չեն գալիս, Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ միավորվել են և խորհրդարանում անգամ քննարկում են Թուրքիայի՝ 2015-ին ընդառաջ ռազմավարությունը:
«Եթե չենք կարողանում քաջություն ցուցաբերել և հարգանքով խոնարհվել այն անմեղ մարդկանց հիշատակի առջև, ովքեր այս երկրում սպանվել, բռնաբարվել, և որոնց հոգիները անթիվ անհամար տանջանքների ենթարկվել, գոնե կարողանանք լռել և ոչինչ չանել…
Եթե չենք կարող ունենալ մի առաջնորդ, ով Բրանդի նման ծնկի գալով կվերականգնի իր ժողովրդի փշրված պատիվը, ապա գոնե հրաժարվենք հպարտանալ ամբողջ աշխարհն ընդգրկող նախաձեռնություններով, որոնք կատարվում են հանուն ժխտողականության»,-
գրել է Քեմալ Ջենգիզը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |