Միջազգային08:11, 03 Դեկտեմբեր 2013
Թուրք վերլուծաբանը ներկայացնում է աշխարհի թեժ կետերը. նշված են նաև Ղարաբաղն ու Հայաստանը

Աշխարհի մեկ
երրորդը ընդվզում է. 60 երկրում արյունալի պատերազմ է ընթանում, որոնց մեջ
ներգրավված են 490 տարբեր խմբեր: Այսպիսի եզրահանգման է եկել թուրքական «Իլհաս»
լրատվական գործակալության կայքում հրապաարակված հոդվածի հեղինակ Օսման Սաղըրլըն:
Նա նշում է, որ խռովությունները, ընդվզումները կամ սեփական իշխանությունների դեմ
է, կամ էլ կորցրած հողերի համար:
Նա, ըստ
մայրցամաքների, ցույց է տալիս խռովություններն ընդգրկող աշխարհագրությունը:
Աֆրիկա. խռովություններ 24
երկիրում ծայրահեղական 140 խմբերի մասնակցությամբ: Թեժ կետերն են Սուդանը,
Հարավային Սուդանը, Սոմալին, Դարֆուրը և այլն:
Ասիա.
Բախումներ են տեղի ունենում 15 երկրներում, որոնց մեջ ներգրավված են 116
անջատողական խմբեր: Աֆղանստան, Մյանմար, Պակիստան, Հնդկաստան, Լեռնային Ղարաբաղ,
Ինդոնեզիա և այլն:
Եվրոպայի 8 երկրներում
65 տարբերի խմբերի միջև բախումներ են լինում: Ռուսաստանում՝ Չեչնիա, Դաղստան,
Ֆրանսիայում՝ Կորսիկա, Հյս. Իռլանդիան՝ Մեծ Բրիտանիայում, բասկերը՝ Իսպանիայում,
Աբխազիան և Հրվ. Օսետիան՝ Վրաստանում:
Ամերիկայի 5
երկրներում թմրանյութերի, անջատողականների և ծայրահեղական խմբերի միջև բախումներ
են տեղի ունենում, որի մեջ ներգրավված են 25 խմբեր: Հիմնականում բախումներ են
լինում Մեկսիկայում և Կոլումբիայում:
Միջին Արևելքի
8 երկրում արյունալի բախումներ են լինում: Թեժ կետերն են Իրաքը, Իսրաելը, Սիրիան, Եմենը:
Հոդվածում
Հայաստանը նույնպես հիշատակվում է՝ կապված ոչ միայն ղարաբաղյան հակամարտության հետ, այլ
նաև իշխանությունների դեմ ընդվզումով, որի պատճառը տնտեսական ճգնաժամն է:
Ուշագրավ է,
որ հոդվածում Թուրքիայի մասին մեկ-երկու կցկտուր խոսք է ասվում, չնայած Գեզի
զբոսայգու համար պայքարն ընդգրկել էր ամբողջ երկիրը և շաբաթներ
շարունակ ոստիկանների և
ցուցարարների միջև արյունալի բախումներ էին տեղի ունենում: Իսկ քրդական գործոնի
մասին ընդհանրապես ոչինչ չի հաղորդվում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |