Հասարակական10:07, 04 Դեկտեմբեր 2013
Ջոշքուն. «Եթե շուտով լսեք, որ թուրքերը զավթիչներ են, այլևս չզարմանաք»
«Վերջին ասելիքս ամենասկզբում ասեմ» վերտառությամբ հոդվածում թուրք վերլուծաբան
Բայրամ Ջոշքունը խոսել է այն մասին, որ թուրքերը շուտով կհռչակվեն զավթիչներ:
«Շատ մոտ ժամանակներս եթե սկսեն թուրքերին անվանել «Անատոլիայում գտնվող զավթիչներ» բոլորովին չզարմանաք»,- գրում է Ջոշքունը «ՊրեսսԹուրք» կայքում հրապարակված իր հոդվածում: Ապա շարունակում է. «Եվրամիության սիրահարները, ԱՄՆ-ի ջատագովները, կրոնների միջև երկխոսության առաքյալներըմ պառակտիչ կազմակերպության անդամներ են… Այլ կերպ ասած` այս հողերում Մեծ Իսրայել պետության, Հայոց պետության և Պոնտոսի մասին երազողները սկսելու են ասել «Թուրքերն Անատոլիայում զավթիչներ են»: Ըստ նրա` ժամանակակից մամուլն էլ իր վրա կվերցնի այդ քարոզչության շեփորը:
Հոդվածագիրը դժգոհում է, որ թուրքական իշխանությունները ժողովրդավարական բարեփոխումներ անվան տակ սկսել են օրենսդրական նախաձեռնություններով ճանապարհ բացել վերոնշյալ վտանգի առաջ: Ջոշքունը թվարկում է այդ գործողությունների շարքը.
- Նախ շրջանառության
մեջ դրեցին գերական ինքնության և ենթաինքնության մասին հեքիաթները: Հետո
վերացրեցին թուրքական ինքնությանը վիրավորանք հասցնելը հանցանք համարող
դրույթը
- Մեդալների ու
շքանշանների վրայից ջնջեցին «Թուրքիայի Հանրապետություն» արտահայտության
հապավումը` ԹՀ-ն:
- Հանրակրթական դպրոցներում ավանդույթ դարձած աշակերտական երդումը, որը սկսվում էր «Թուրք եմ» արտահայտությամբ, դուրս մղվեց: Դա քիչ էր, վերացրեցին նաև «Երջանիկ է նա, ով ասում է` թուրք եմ» կարգախոսը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ թվարկված գործողությունները սկսված գործընթացի
դեռ միայն սկիզբն են ազդարարում: Պատահական չէ, որ արդեն պետական այրերն են սկսել
խոսել Քուրդիստանի և Լազիստանի մասին (Այդ մասին խոսել է վարչապետ Էրդողանը-խմբ.):
«Թե այսպես շարունակվի, մասնավորապես Էգեյան ծովի, Մարմարայի ու հատկապես
Ստամբուլի իսկակակն տեր կճանաչվի Հունաստանը»:
Ջոշքունն առաջ է քաշում այն վարկածը, որ թուրքերին այդ հողերից օտարելու ծրագիրն արևմտյան ուժերի ձեռք ի գործն է, որն ունի արդեն 8-9 դարի պատմություն: Ըստ նրա` խնդիր է դրված «ամրոցը ներսից գրավել», այսինքն Թուրքիան ներսից մաս-մաս անելու ռազմավարություն է բանեցվում: Դրա համար էլ կգա օրը, երբ թուրքերին արդեն կանվանեն զավթիչներ:
«Հա ի դեպ, այդ ընթացքում գտնվում են թշվառներ, ովքեր թուրքական քաղաքում Թուրքիայի դրոշի տակ նստած թուրքերեն ասում են «Թուրք կոչվող ռասա չկա»,- նշում է հոդվածագիրը:
Հիշեցնենք, որ նման արտահայտություն արել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գործադիր խորհրդի անդամ, պատգամավոր Յասին Աքթայը Բայբուրթի համալսարանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |