Մշակութային09:53, 05 Դեկտեմբեր 2013
Թուրքական կայքն անդրադարձել է «Սարոյանի երկիր» ֆիլմին (տեսանյութ)

Թուրքիայում հրապարակվող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի եղբոր՝ Խոսրովի դուստրը՝ Լուսին Դինքը, ֆիլմ է նկարահանել ամերիկացի աշխարհահռչալ գրող հայազգի Վիլյամ Սարոյանի մասին: Այն կոչվում է «Սարոյանի երկիր» (Saroyanland):
Թուրքական «Հաբերահվալ» լրատվական կայքը ներկայացրել է ֆիլմի սյուժեն:
«Լուսին Դինքը, հայտնի գրող Վիլիամ Սարոյանի 1908-1981թթ. ծննդավայր՝ Բիթլիս ճամփորդության հետքերով գնալով, մեզ է ներկայացնում այդ ճանապարհորդությունը: Սարոյանը ծնվել է ԱՄՆ-իԿալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, քանի որ ընտանիքը բռնի տեղահանության էր ենթարկվել: Նա իր ծննդավայրը երբեք չէր տեսել, բայց նրա գրեթե բոլոր պատմվածքներում և պիեսներում Բիթլիսը ներկայացվում է: Սարոյանը 1964 թվականի գարնանն ԱՄՆ-ից ինքնաթիռով Ստամբուլ է եկել, հետո Անկարայից անցել Տրապիզոն, որտեղից էլ մի քանի օր տևած ճանապարհորդությունից հետո հասել է Բիթլիս»,- գրում էթուրքական կայքը:
Ֆիլմը հայ-ֆրանս-թուրքական համատեղ արտադրության է:
Թողարկման ամսաթիվ՝ 2013 դեկտեմբեր 6
Ժանր՝ վավերագրական, կենսագրական, դրամա
Ռեժիսյոր՝ Լուսին Դինք
Դերասաններ՝ Գևորգ Մալիքյան, Սեվինջ Էրոլ, Արա Մկրտչյան
Սցենարիստ՝ Լուսին Դինք
Պրոդյուսեր՝ Օզջան Ալփեր, Գարուն Ապրիկյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |