Հասարակական09:14, 05 Դեկտեմբեր 2013
Սոցհարցում Թուրքիայում. 7.2 %-ի կարծիքով ամենավտանգավոր երկիրը Հայաստանն է
Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին
հանրության կարծիքը վերհանելու նպատակով «Kadir Has» համալսարանի կողմից
իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Սոցհարցման է ենթարկվել 1000
քաղաքացի երկրի 24 նահանգներում 2013-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին:
Սոցհետազոտության արդյունքներն արդեն ամփոփվել են զեկույցի մեջ, ըստ որի, Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը ձախողված է համարել հարցմանը մասնակցածների 36 տոկոսը: Եվ սա այն դեպքում, երբ նույն հարցին նույն պատասխանը տվածները 2010-ին կազմում էին 44.3, 2011-ին` 33.5, 2012-ին` 38.2 տոկոս: Իսկ արտաքին քաղաքականությունը հաջողված են համարել հարցվածների 25.1 տոկոսը: Նախորդ տարիներին այդ ցուցանիշի պատկերը հետևյալն էր. 2010-ին` 32.1 տոկոս, 2011-ին` 35.8 տոկոս, 2012-ին` 34.7 տոկոս:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների արդյունքում շարունակում է նվազել Անկարայի արտաքին քաղաքականության մասին դրական կարծիք ունեցողների թիվը»,- նշում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Ըստ ձեզ` ո՞ր երկիրը կամ երկրներն են Թուրքիայի համար ներկայացնում ամենամեծ սպառնալիքը»: Այս հարցին ի պատասխան Թուրքիայի քաղաքացիների 41.7 տոկոսն ասել է ԱՄՆ, 37.1 տոկոսը` Իսրայել, 23.9 տոկոսը` Սիրիա, 18.4 տոկոսը` Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ): Համեմատության կարգով «Հուրրիյեթ»-ը հիշեցնում է, որ 2011 թվականին հարցման ենթարկվածների 53 տոկոսը Հայաստանն են համարել Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիր: Այս տարի այդ ցուցանիշը նվազել է 7.2 տոկոսի:
Մասնավորապես Միացյալ Նահանգների մասով հայտնի է դարձել, որ հարցման ենթարկվածների 32 տոկոսը ԱՄՆ-ին համարում է գաղութարար, 12 տոկոսը` ռազմավարական գործընկեր երկիր, 9 տոկոսը` բարեկամ պետություն:
«Ըստ ձեզ` ո՞րն է Թուրքիայի ամենամոտ բարեկամը»: Այս հարցին քաղաքացիների 38.6 տոկոսը պատասխանել է` բարեկամ չկա, 28 տոկոսը` Ադրբեջան, 7.4 տոկոսը` ԱՄՆ, 3.8 տոկոսը` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ), 2.9 տոկոսը` Պակիստան: Ընդգծվում է այն հանգամանքը, որ քաղաքացիների շրջանում շարունակում է ծանրակշիռ տեղը պահպանել «թուրքից բացի թուրքին այլ բարեկամ չկա» համոզմունքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |