Իրավական08:51, 06 Դեկտեմբեր 2013
Թուրքիայի իշխանությունները դատի են տվել ընդդիմադիր «Taraf» թերթին

Թուրքիայի կառավարությունը, Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) և Ազգային
հետախուզական ծառայությունն ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող թուրքական «Թարաֆ»
թերթի դեմ առանձին-առանձին հայցեր են ներկայացրել Անկարայի հանրապետական
դատախազություն:
«Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ պատճառը վերջին օրերին «Թարաֆ» թերթում հրապարակված լրագրող Մեհմեթ Բարանսուի ստորագրությամբ լուրերն են եղել:
Թուրքական կառավարության իրավաբանական ծառայությունը պարզաբանել է, որ փորձ է արվել զրպարտության միջոցով կառավարության աշխատակից, խորհրդական Էֆքան Ալային վերագրել հակաօրինական գործողություններ, ինչի համար էլ հայց է ներկայացվել դատարան «Թարաֆ»-ի լրագրողի դեմ:
Ազգային անվտանգության խորհրդի ներկայացրած դատական հայցը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «Թարաֆ»-ի լրագրողը խախտել է ԱԱԽ-ի որոշումների գաղտնիության պահպանման կանոնը և պարբերաբար հանրայնացրել թեման:
Իսկ արտգործնախարարության ներկայացրած հայցի մեջ պահանջվում է քրեական հետապնդում իրականացնել լրագրող Բարանսուի և ընդհանրապես «Թարաֆ» թերթի պատասխանատուների նկատմամբ:
Անկարայի դատախազությունն ընդունել է ներկայացված երեք հայցերը և ուղարկել Ստամբուլի դատախազության վարույթ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |