Տնտեսական13:52, 06 Դեկտեմբեր 2013
Նվազել է Թուրքիայի արտաքին առևտուրը հարևան երկրների հետ

Հարևան երկրների հետ
իրականացրած Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն նվազել են:
Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում Թուրքիայի արտաքին առևտրի ցուցանիշը 12 տոկոսով նվազել
է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 35.3 մլրդ դոլար:
Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` արտահանումը կազմել է 20.1 մլրդ, իսկ ներմուծումը` 15.2 մլրդ դոլար: Նշվում է, որ հարևան երկրների հետ առևտրաշրջանառության նման ծավալից Թուրքիան ունեցել 4.9 մլրդ դոլարի եկամուտ: Ամենամեծ ծավալների արտահանումն իրականացվել Իրաք (9 մլրդ 524 մլն 156 հզ դոլար), իսկ ամենաշատ ներկրումը Թուրքիան կատարել է Իրանի Իսլամական Հանրապետությունից (8 մլրդ 793 մլն 528 հզ դոլար):
Թուրքիայի արտաքին առևտրում ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Սիրիայի հետ. ընդամենը 818 մլն 860 հզ դոլար: Իսկ Հայաստանի մասին զեկույցում նշված է, որ այդ հարևանի հետ Թուրքիան արտաքին առևտուր չի իրականացրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |