Իրավական09:11, 06 Դեկտեմբեր 2013
Ստամբուլի դատարանը ճանաչել է երեխայի հայ լինելը և արտոնել նրան հայկական դպրոց ընդունվել

Թուրքիայում հաջողությամբ է ավարտվել երեխային հայկական դպրոց ուղարկելուն խոչընդոտած «ազգության կոդի» առնչությամբ սկսված դատավարությունը:
Հայկական ինքնությանը վերադարձած և անձնագրային նշման մեջ մուսուլմանությունը քրիստոնեությամբ փոխարինած կինը ցանկացել էր երեխային ուղարկել հայկական դպրոց: Սակայն ամուսնու անձնագրում մուսուլման նշված լինելու պատճառով դպրոցից պահանջել էին, որ ընտանիքը կրթության վարչությունից տեղեկանք բերի առ այն, որ երեխային հայկական դպրոցում գրանցելու համար որևէ խոչընդոտ չկա: Ընտանիքի փաստաբանը դիմել էր Ստամբուլի տարածքային կրթության վարչություն՝ պահանջելով վերոնշյալ տեղեկանքը:
Տեղեկանք տրամադրելու պահանջը քննող Ստամբուլի տարածքային կրթության վարչություն տնօրենի օգնական Ահմեթ Մոլաքը Շիշլիի կրթության վարչությանը ուղղված պաշտոնական գրության մեջ պահանջի մերժումը բացատրել էր 1923 թվականից այս կողմ բնակչության գրանցամատյաններում նշված գաղտնի «ազգության կոդի» առկայությամբ:
Այս դեպքի հրապարակայնացումից հետո սկսվեց «ազգության կոդի» քննարկումները,
իսկ գործն ընտանիքի փաստաբանի կողմից տեղափոխվեց դատարան:
«Ակօս» թերթում հրապարակված հոդվածից տեղեկանում ենք, որ Ստամբուլի 7-րդ վարչական դատարանը նոյեմբերի 15-ով թվագրված որոշմամբ ճանաչել է երեխայի հայկական ազգային պատկանելությունը և անհիմն համարել տեղեկանք չտրամադրելու ու երեխային հայկական դպրոցում չգրանցելու համար ներկայացված հիմնավորումները:
Ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթը նշել է, որ այս որոշմամբ առաջին հերթին ապահովվում է երեխայի հայկական դպրոցում գրանցվելը՝ ավելացնելով, որ որոշումը կարող է նախադեպ դառնալ այլ երեխաների համար:Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |