Քաղաքական07:41, 07 Դեկտեմբեր 2013
Դավութօղլու. «Շղթայի միակ բացակայող օղակն առայժմ մնում է Հայաստանը»
Թուրքիա արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, հյուրընկալվելով
«ՀաբերԹուրք» հեռուստաալիքի տաղավարում, եթերից խոսել է երկրի համար օրախնդիր մի
շարք հարցերի և տարածաշրջանային նշանակության հիմնախնդիրների մասին:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը երկրի աճող տնտեսության համար էներգետիկայի մեծացող պահանջարկն է:
«Մեր ամենամեծ ուժը մարդկային ռեսուրսներն են, իսկ ամենաթույլ տեղը` էներգետիկ դեֆիցիտը»:
Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորմանը` Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ եթե անգամ Հայաստանի հետ գերազանց հարաբերություններ հաստատվեն և Հարավային Կովկասում խաղաղության միջավայր ապահովված լինի, միևնույն է, դա խարխուլ կլինի և ամեն պահի կարող է կործանվել: Ըստ նրա` իսկական խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ հայերն ու թուրքերը գնան պատմական կոնսոլիդացիայի ճանապարհով և ազատորեն սրտները բացեն իրար առաջ:
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Անկարան գործում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, Թուրքիա-Ադրբեջան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ մեխանիզմների մշակման, Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել բարելավման ուղղություններով և այդ շղթայի միակ բացակայող օղակն առայժմ մնում է Հայաստանի Հանրապետությունը:
«Մենք չենք ուզում այդօրինակ մեկուսացում: Եթե Հայաստանն ուզում է դուրս գալ այդ մեկուսացումից, ապա ստիպված է հարգանք ցուցաբերել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- շեշտել է Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |