Իրավական09:39, 07 Դեկտեմբեր 2013
Թուրքիայում «Հայի վիժվածք» վիրավորանքի համար պատիժ կսահամանվի

Թուրքիայում բարեփոխումներ նախատեսող
«Ժողովրդավարացման փաթեթով» օրինականացման ենթակա մի շարք հարցեր ներառվել են
երկրի խորհրդարանի օրակարգ: Ըստ թուրքական «Մեմուրլար» կայքի՝ «ատելության հողի
վրա կատարված հանցանքների» և «հանրահավաք-ցույց երթերի» մասին նոր օրենքների
հաստատման վերաբերյալ խորհրդարանում քննարկումներ են եղել:
«Հայի
վիժվածք» արտահայտությունը վիրավորանք է:
Ըստ նախատեսվող օրինագծի՝ 4 տեսակի
հանցանքների շարքում «ինչ-որ մեկին վիրավորանք»
հասցնելու համար «Հայի
վիժվածք» և նմանատիպ վիրավորական արտահայտությունները հանցանքներ են
համարվելու: Մեղադրյալին 3 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում:
Հավատքի և
ազգային պատկանելության համար աշխատանք չտրամադրելը,
վարձով կացարան չհատկացնելը համարվելու է «ատելության հողի վրա կատարված հանցանք» և դրա համար տվյալ անձին սպառնում է 1-3 տարի ազատազրկում:
Նոր
օրինագծերը կխոչընդոտեն նաև ցույցերի, հանրահավաքների և երթերի անցկացմանը: Եթե
ցույցերի ժամանակ որևէ բնակիչ բողոք ներկայացնի, որ տվյալ ցույցի կամ այլ միջոցառման հետևանքով խաթարվել
է իր անդորրը, ապա դա միջոցառման դադարեցման համար պատճառ կարող է հանդիսանալ:
Ավելին,
հանարահավաքների և երթերի ժամանակ հնչեցված արտահայտությունները ցանկացած պարագայում կձայնագրվեն և
կտեսանկարահանվեն: Իսկ տվյալ տեսանյութերը կկիրառվեն միայն կասկածյալների կամ
մեղադրյալների գործերի հետաքննության համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |