Մշակութային07:33, 07 Դեկտեմբեր 2013
Ստամբուլում թուրքերենով լույս է տեսել «Ժամանակակից հայ գրականություն» գիրքը

Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հիմնադրման 20 ամյակը նշել է Գևորգ Բարդաքչյանի ժամանակակից հայկական գրականությունը ստեղծագործության թուրքերեն տարբերակի հրատարակությամբ:
«Ժամանակաից հայ գրականություն» գրքում ներկայացված է 1500 տարի և ավելի գրավոր պատմություն ունեցող հայ գրականության վերջին 500 տարիները: Հայ գրականության պատմության 16-րդ դարից մինչև 1990-ական թվականները ներառող աշխատության մեջ ներկայացված է հայ գրականության զարգացման ուղին, սոցիալական, մշակութայի, կրոնական և քաղաքական զարգացումները:
Գրքի առաջին հատվածում ընդհանուր գրականության պատմության մասին քննարկումներ և ավելի քան 150 ստեղծագործողների գրական աշխատանքների հիման վրա վերլուծություններ են ներկայացված:
Գրքի երկրորդ
բաժնում մոտ 400 ստեղծագործողների կենսագրություններ, ստեղծա- գործություններ, օտար
լեզուներ թարգմանված գրքեր, ինչպես նաև սրանց վերաբերյալ մի շարք քննադատական
գրախոսականներ է ներառված: Անգլերեն
լեզվով լույս տեսած «A reference Guide to Modern Armenian
Literature» (Ժամանակակից հայ գրականություն)
գիրքը թուրքերեն են թարգմանել Ֆաթմա
Ունալը և Մարալ Աքթոքմաքյանը:
Բարդաքչյանը գրքի վերաբերյալ հույս է հայտնել, որ իր այս լայնածավալ աշխատանքը օգտակար կլինի շարքային ընթերցողի, ուսանողների, ակադեմիկոսների համար: Թուրքական «Բիանեթ» կայքը հայտնում է, որ Գևորգ Բարդաքչյանը ծնվել է 1942 թվականին Բեյրութում, իսկ ընտանիքը Թուրքիայի Այնթափ քաղաքից է: Նա սովորել է Երևանի Պետական Համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնում: Նա դոկտորի գիտական աստիճանը ստացել է Օքսֆորդի համալսարանում: Ներկայումս Բարդաքչյանը, ով տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին, դասավանդում է ԱՄՆ Միչիգանի համալսարանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |