Քաղաքական12:25, 10 Դեկտեմբեր 2013
Թուրք պաշտոնյաները հերքում են Դավութօղլուի` Հայաստանում հատուկ առաջարկով հանդես գալու մասին թուրքական մամուլի տարածած լուրերը
Թուրք
պաշտոնյաները հերքում են խոսակցություններն այն մասին, թե մեծ սպասելիքներ կան
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` Հայաստան կատարելիք այցից: Բայց
միևնույն ժամանակ նրանք նշել են, որ ապագայում հարաբերությունները Հայաստանի հետ
կարգավորելու հնարավորություն կա: Այս մասին է հայտնում է թուրքական «Hurriyet
Daily News» պարբերականը:
«Եթե անգամ այս այցելությունը կոնկրետ արդյունքներ չունենա, այն կարելի է դիտարկել որպես շրջադարձային, քանի որ սա 4 տարվա ընթացքում Թուրքիայի արտգործնախարարի առաջին այցելություն է լինելու Երևան: Դեկտեմբերի 12-ին կայանալիք այցը Սևծովյան տնտեսական համագործակցության հանդիպման շրջանակներում է, ուստի այն երկկողմանի նախաձեռնություն չէ»:
«Hürriyet Daily News»-ի հետ զրույցում, անդրադառնալով թուրքական լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանները բացելու դիմաց ինչ-որ առաջարկ կատարել, թուրք պաշտոնյաները մասնավորապես նշել են. «Մենք չեք գնում այնտեղ ինչ-որ հատուկ առաջարկներով: Դա կլինի սխալ և անխոհեմ»:
Միջանկյալ նշենք, որ նախօերին թուրքական «Աքշամ» թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Անկարան արտգործնախարար Դավութօղլուի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցում քայլ կատարել և հրաժարվել Ղարաբաղին հարակից 7 շրջաններից գոնե 2-ից, ինչի դիմաց էլ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը:
Խոսելով Սևծովյան տնտեսական համագործակցության հանդիպման շրջանակներում Դավութօղլու-Նալբանդյան հնարավոր երկկողմանի հանդիպման մասին` թուրք պաշտոնյաները նշել են. «Եթե այդպիսի երկկողմանի հանդիպում կայանա, մենք կներկայացնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, այդ թվում մեր երկկողմանի հարաբերությունների կարգավորման հետ կապված մեր տեսանկյունը»:
Պարբերականը նաև նշում է, որ Թուրքիայի արտգործնախարարը չի պատրաստվում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Պարբերականի վերլուծաբաններից Սեմիհ Իդիզն իր հոդվածներից մեկում նշում է, թե կարծիք կա, որ Թուրքիան փորձում է մեղմել իրավիճակը` ակնկալելով, որ 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դիվանագիտական ճնշումները Թուրքիայի վրա կարող են ավելի սաստկանալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |