Ցեղասպանություն15:42, 10 Դեկտեմբեր 2013
Թուրքական հրատարակչությունը տպագրել է Վերժինե Սվազլյանի` Հայոց ցեղասպանության մասին գիրքը
«Սա խղճի
հարց է: Խղճիս դեմ չեմ կարող
գնալ»: Թուրքական «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ
Զարաքօլուն այսպես
պատասխանեց հայ լրագրողի հարցին, թե արդյո՞ք չեք վախենում Վերժինե Սվազլյանի «Հայոց
ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը
հրատարակելուց և Հայաստանում շնորհանդեսի մասնակցելուց հետո
Թուրքիա վերադառնալ:
Նա ժամանել է Երևան՝
այսօր Հայաստանի Ազգային գրադարանում գրքի շնորհանդեսին մասնակցելուց համար: Բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Վերժինե Սվազլյանի «Հայոց
ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը
լույս է տեսել 2011 թվականին հայերեն և անգելերեն լեզուներով: Գիրքը
թարգմանվել է նաև թուրքրեն, իսկ «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ռագըփ Զարաքօլուին այն հրատարակել է (1500 օրինակ):
«Ես ասացի
Ռագըփ Զարաքօլուն, որ իր համար
այս նախաձեռնությունը բոմբ է լինելու: Նա էլ պատասխանեց, թող նստեցնեն ինձ, բայց կարևորն այն է, որ գիրքն
արդեն տպված
կլինի»,- լրագրողներին ասաց
Վ. Սվազլյանը: Նա նաև նշեց, որ թուրքական «Թարաֆ» թերթին տված
հարցազրույցում Ռագըփ
Զարաքօլուն ասել
է, որ գրքում ներկայացված է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև թուրք
ժողովորդի պատմությունը: Նա մի քանի
անգամ արդեն
հրատարակել է Վ. Սվազլյանը գրքերը:
Ռագըփ Զարաքօլուի կարծիքով, թուրքական իշխանությունը չի հանդգնի իր նկատմամբ որևէ
քայլ իրականացնել գիրքը հրատարակելու համար. «Առաջ էլ տպել
ենք նման
գրքեր: Ժամանակը ցույց տվեց, որ իրենց
փորձերն անհաջողության է մատնվում: Թուրքիայի իշխանական խավն ուզում
է մեզ նմաններին լռեցնել»: Նա իր գործունեության համար
հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից: Երկու տարի է շարունակվում է նրա դատավարությունը: Հերթական դատական նիստը
կայանալու է հենց այս հինգշաբթի: Նրա փոքր որդին
արդեն երկու
տարի է բանտում է: «Մենք ենք ամբաստանում իշխանություններին ոչ արդար
կեցվածքի համար: Հասարակություններում էլիտան
է եղանակ
ստեղծում: Թուրքիայի իշխանությունների պարտադրած պաշտոնական պատմության ակնկալումը կոտրվեց էլիտայի, մտավորականության կողմից, սառույցը հալվում է: Օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ճշմարտության ճանապարհն են բռնել, փնտրում են այդ ճանապարհը»,- ասաց
թուրք իրավապաշտպանը:
Ռագըփ Զարաքօլուի խոսքով, գիրքը շատ ասելիք
ունի, այն պատմում է եղելությունը, որն ընթերցելուց հետո
մարդիկ «իրենց ծնողների հետ առերեսվելու պահանջ
կզգան»: Նա ընդգծեց, որ «Հայոց
ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը
սպասված է Թուրքիայում ու հույս հայտնեց, որ արձագանքը մեծ է լինելու. «Վերժինե Սվազլյանի անունը
ծանոթ է թուրք հասարակության շրջանում: Նրա գրքերից էլի են թարգմանվել թուրքերեն, որոնք իբրև պատվանդան են, իսկ այս գիրքը
կդառնա արձան՝
պատվանդանի վրա: Գրքում բերված
են անառարկելի փաստարկներ, որոնք հասարակությունը կսկի
քննարկել»:
Ընդհանրապես, ըստ նրա, Հայաստանի ու Թուրքիայի ակադեմիական շրջանակները անհամեմատելի են. «Ինչ լավ է, որ այս սերունդը գնացող է, ինչ լավ է, որ աճում է մի նոր սերունդ, որը զինված է ճշգրիտ պատմությամբ ու հայ գրչակիցների, կոլեգաների հետ կարող
են միասին
աշխատանք տանել»:
Վերժինե Սվազլյանի կարծիքով, գիրքի թուրքերեն տարբերակը որոշակի արդյունք կունենա, նշանակալի դեր կկատարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
Շնորհանդեսին ներկա
Դանիել երաժիշտն ասաց. «Ես գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին համբուրեից այն: Իսկ թուրքերեն տարբերակը կհամբուրեմ այն ժամանակ, երբ թուրքերը կարդան ու ըմբռնեն»: Նա նաև հարցադրում արեց. «Արդյո՞ք բայորական է ապացուցել, որ սա արև է, լույս է»: Ըստ նրան, կան բաներ որոնք
ապացուցման կարիք
չեն զգում, դրանց թվում
է նաև Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, գիրքը մի փաստաթուղթ է, որի դեմ չի կարելի հակափաստարկներ բերել, քանի որ այնտեղ ներկայացված է ականատեսների վկայությունները, պատմությունները: «Կարծում եմ մեծ ազդեցություն կունենա թուրքական հասարակության վրա, կնպաստի, որ թուրքական հասարակությունում ավելանա այն մարդկանց թիվը, որոնք ընդունում են ցեղասպանության փաստն ու դատապարտում են»,- ասաց թուրքագետը:
ԳԱԱ
պատմության
ինստիտուտի
տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նշեց, որ հաստափոր գրքի վրա թուրքրեն գրված «Ցեղասպանություն»
բառը հեղափոխում կարող է մտցնել թուրքերի մտածողության մեջ: «Թուրքերն տարբերակում ոչինչ փոխված չէ: Կարևոր է, որ տեղանունները նույնպես փոխված չեն: Իր կատարած ահռելի աշխատանքով Ռագըփ Զարաքօլուն մեզ ստիպեց փոխել մեր պատկերացումները
թուրքի վերաբերյալ»,- ասաց պատմաբան Ա. Մելքոնյանը:
Աղբյուր` Panorama.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |