Իրավական08:47, 11 Դեկտեմբեր 2013
ԵՄ-ն քննադատել է Թուրքիային` «Թարաֆ» թերթին դատի տալու համար
ԵՄ-ն քննադատել է Թուրքիային ընդդիմադիր «Թարաֆ»
թերթին դատի տալու համար ` հիշեցնելով մամուլի և խոսքի ազատության մասին:
Քննադատության մեջ մասնավորապես ասվում է, որ այդ ազատությունները միայն դատարանի
կողմից օրենքին համապատասխան ձևով կարող են սահմանափակվել:
Բրյուսելը կոչ է արել Թուրքիային հավատարիմ մնալ «Մամուլի
և խոսքի ազատությունը մարդու իրավունքների կոնվենցիայի» 10-րդ հոդվածին: ԵՄ հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, «Ջիհան»
լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Թուրքիայում մեդիա դաշտում
վերջին ժամանակներս գրաքննությունը աճել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը, Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) և Ազգային հետախուզական ծառայությունն ընդդիմադիր հրապարակումներով աչքի ընկնող թուրքական «Թարաֆ» թերթի դեմ առանձին-առանձին հայցեր են ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն:
Պատճառը վերջին
օրերին «Թարաֆ» թերթում
հրապարակված
լրագրող
Մեհմեթ
Բարանսուի
ստորագրությամբ
լուրերն
են
եղել:
Անկարայի
դատախազությունն
ընդունել
է
ներկայացված
երեք
հայցերը
և
ուղարկել
Ստամբուլի
դատախազության
վարույթ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |