Քաղաքական08:27, 11 Դեկտեմբեր 2013
Թուրք վերլուծաբան. Հայերի տեղահանության հետևում Գերմանիան է կանգնած
Սյունակագիր Մեհմեթ Չեթինգյուլեչը «Ո՞ր երկիրն է կանգնած հայերի տեղահանության հետևում» հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության շրջանակներում Հայաստան կատարելիք այցին:
Չեթինգյուլեչը նշում է, որ եթե հայերը համաձայնեն Դավութօղլուի՝ Ադրբեջանին Ղարաբաղի շրջակա 7 շրջաններից 2-ը հանձնելու առաջարկին, ապա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորման փուլ կմտնեն: Ըստ թուրք հոդվածագրի՝ ամենկարևորը, սակայն, կկանխվեն բոլոր այն նախաձեռնությունները, որոնք 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյակը պատրվակ օգտագործելով, կարող են հանգեցնել 2 երկրների միջև լարվածության աճի և կապերի ամբողջական խզման:
Թաքվիմ» լրատվական կայքում հրապարկված հոդվածում Չեթինգյուլեչը փորձում է տալ մի շարք հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը. 1915 թվականին արդյո՞ք ցեղասպանություն է եղել, թե՞ աքսոր, ինչպե՞ս է ընդունվել տեղահանության որոշումը, ո՞վ կամ ո՞վքեր են դրա հետևում կանգնած:
Վերլուծաբանն այդ հարցերի պատասխանը ստանալու համար դիմում է թուրք պատմաբանների օգնությանը: Նա նշում է, որ այդ բնագավառում ուսումասիրություններ կատարած պրոֆեսոր Իլբեր Օրթայլըն կարծում է, որ հայերի տեղահանության որոշումը բանակի տեղաշարժման ուղիների անվտանգությունն ապահովելու և մուսուլմանների ու հայերի միջև բախումները կանխելու նպատակ է ունեցել:
Իսկ բռնի տեղահանման մասին Իլբեր Օրթայլըն հայտնում է.
«Տեղահանության որոշումն ընդունելու պատճառ է դարձել Առաջին համաշխարհային պատերազմում առաջին պարտությունից հետո զավթիչ (Անտանտ-խմբ.) բանակներին հայերի ցուցաբերած օգնությունը, ինչպես նաև նրանց տեղահանելու գերմանական գլխավոր շտաբի համառ առաջարկները»:
Թուրք սյունակագիրի կարծիքով այս փաստը մտածելու տեղիք է տալիս, քանի որ հայերի բռնի տեղահանության որոշման մեջ Գերմանիան մեծ ազդեցություն է ունեցել:
Ըստ Չեթինգուլեչի՝ միջազգային հանրությունն պետք է իմանա ճշմարտությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |