Իրավական12:17, 11 Դեկտեմբեր 2013
Թուրք քաղաքացին դիմել է դատարան` պահանջելով դատել վարչապետ Էրդողանին

Թուրքիայի Բուրսա նահանգի բնակիչ 23-ամյա Ֆըրաթ Աքթենը դատական հայց է
ներկայացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Ըստ «ԴողանՀաբեր» լրատվական
գործակալության` հայցի շարժառիթը իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի`
Դիարբեքիր կատարծ այցի ժամանակ Էրդողանի կողմից օգտագործված «Հյուսիսային
Քուրդիստան» արտահայտությունը:
Աքթենը կոչ է անում դատական պատասխանատվության ենթարկել Էրդողանին Թուրքիայի արևելյան շրջանը Հյուսիսային Քուրդիստան անվանելու համար: Նրա համոզմամբ` Էրդողանը հակասահմանադրական արարք է կատարել, վնաս հացրել երկրի անբաժանելի ամբողջականության գաղափարին, ինչպես նաև խորապես վիրավորել է թուրք ազգին:
«Մենք մեր քաղաքացիական պարտքը կատարեցինք: Որպես թուրք ազգայնական` արեցինք այն, ինչը մեր անելիքն էր: Սրանից հետո արդեն դատավորների ու դատախազների անելիքն է:»
Հիշեցնենք, որ Թուրքական «Թարաֆ» թերթի լրագրող Մեհմեթ Բարանսուն ևս վարչապետ Էրդողանի դեմ հայց է ներկայացրել դատարան` նրան մեղադրելով «արդար դատավարությանը խանգարելու, զրպարտություն անելու և վիրավորանք հացնելու մեջ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |