Տարածաշրջան12:51, 13 Դեկտեմբեր 2013
Պոլսահայ լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել

Անօրինական
շինարարություն իրականացնելու մեղադրանքով պոլսահայ հայտնի լեզվաբան, գրող Սևան Նիշանյանի դեմ հարուցված գործը, որը
նախատեսում է 4 տարվա ազատազրկում, հաստատվել է վճռաբեկի
կողմից: Թուրքական «Դեմոկրատհաբերի» տեղեկացմամբ՝ Նիշանյանը իր թվիթերյան էջից հաղորդել է,
որ հաջորդ շաբաթ տեղափոխվելու է բանտ:
Իլյասթեփեի ագարակում գտնվող իրեն պատկանող հողատարածքի վրա առանց թույլտվության
կառուցած շինության պատճառով դատապարտվող Նիշանյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներից
մեկին:
Նիշանյանը, 2008 թվականից ընթացող և մի քանի անգամ բողոքարկված
դատական գործընթացն այսպես է բնութագրել.
«Այս դատավարությունը սկսվել է Մաթեմաթիք գյուղում գտնվող Իլյասթեփե
ագարակում ինձ պատկանող հողակտորի վրա իմ կողմից կառուցված ակումբի պատճառով: Դատավարությունը
շարոնակվում 2008-ից ի վեր և արդեն բազմաթիվ անգամ բողոքարկվել է: Վճիռ է կայացվել:Հաջորդ
շաբաթվանից ազատազրկվում եմ, 4 տարի եմ մնալու անազատության մեջ: Բալբայը (թուրք լրագրող)
և այլոք դուրս եկան, ինձ համար տեղ բացվեց: Կեցցե հայրենիքը»,- ասել է Նիշանյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |