Մշակութային11:21, 13 Դեկտեմբեր 2013
«Թուրքիայի ձայնը»-ի միակ հայ մասնակիցը պատմում է նախագծին իր մասնակցության մասին
Թուրքիայում անցկացվող «Թուրքիայի
ձայնը» (O ses Türkiye) նախագծի միակ հայ մասնակից Ջորչ Շեքերը նախագծի առաջին փուլում` «կույր
լսումների» ժամանակ, ժյուրիի անդամներին հիացրել էր իր ձայնով, սակայն մրցույթի
հաջորդ` «մենամարտեր» փուլում, դուրս մնաց նախագծից:
Ստամբուլահայ Ջորչը
«Ermenihaber.am»-ին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է նախագծից իր դուրս
մնալու պատճառները:
Այն հարցին, թե հայկական ինքնությունը ինչ-որ կերպ խանգարել է իր մասնակցությանը
նախագծին, Ջորչը պատասխանեց, որ նախագծում ոչ ոք չգիտի մյուսի ազգային պատկանելիության մասին,
և նույնիսկ նախագծի աշխատանքային խմբում մեծ թվով
ոչ մահմեդականներ են աշխատում:
«Եթե ցանկանային խոչընդոտել մասնակցությանս, չէին թողնի, որ մինչև այդտեղ հասնեմ:
Մնում էր, որ ազգային պատկանելիությանս համար իմ դեմ խոչընդոտներ ստեղծեին: Իմ կարծիքով`
ամեն մարդ ինքն է իրեն խոչընդոտում: Էբրու Գյունդեշը (Ջորչի մարզիչը) մեծ արվեստագետ է: Եթե նա այդպես գնահատեց ինձ, նշանակում է հաջորդ տարի ավելի
շատ պետք է աշխատեմ ու ավելի հզոր երգով ներկայանամ: Արվեստի ամեն ճյուղն
ապաքաղաքականացված է, կրոններ չի ճանաչում: Օրինակ, երբ Չապլինին հարցնում են, թե
ինչու է անձայն ֆիլմեր նկարահանում, ասել է. «Եթե ձայնային ֆիլմ նկարահանեմ, ապա
ինձ միայն անգլիացիները կհասկանան: Իսկ հիմա ինձ ողջ աշխարհը կարող է հասկանալ»:
Հիասքանչ է ասել: Ես էլ եմ այդպես մտածում»,- ասաց է Ջորչը` հավելելով, որ հնարավորության դեպքում ինքն ուժերը կփորձի նաև «Հայաստանի
ձայնը» նախագծում:
Հեղինակ` Աստղիկ Իգիթյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |