Քաղաքական09:17, 14 Դեկտեմբեր 2013
Թուրք վերլուծաբանի դժգոhությունը. «Ի՞նչ գործ ունի Թուրքիայի արտգործնախարարը Երևանում»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Հայաստան, ոչ տոն էր, ոչ զբոսանք, այլ մի իրադարձություն էր, որն ինչպես Թուրքիայի, այնպես էլ թուրք ժողովրդի համար անգամ չնչին կարևորություն չուներ:
Այսպես է գնահատում Դավութօղլուի երևանյան այցը սյունակագիր Մուրաթ Չաբասը: Թուրքական «Յենիմեսաժ» լրատվական կայքում հրապարակված հոդվածում նա գրում է, որ տնտեսական դժվարությունների առջև կանգնած Հայաստանը, որն ամեն հարցում Թուրքիայի կարիքն ունի, Դավութօղլուի այցից դեռ 2 օր առաջ սկսել էր ամբարտավան հայտարարություններ անել և մինչև Դավութօղլուի վերադարձը այդ դիրքորոշումը չի փոխել:
Չաբասը հատկապես ուշադրություն է հրավիրել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարության վրա՝ երբ կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու 2009 թվականին Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել առանց նախապայմանների: Թուրք վերլուծաբանի կարծիքով` Թուրքիան այդ արձանագրություններից որևէ օգուտ չունի և դրանց մեջ բոլոր կետերն ի օգուտ Հայաստանի են:
«Ցուրիխյան արձանագրություններում հետևյալ կետերը կան.
· Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը:
· Թուրքիան միջազգային կամակերպություններում
Հայաստանի նկատմամբ կիրառած վետոները պետք է վերացնի:
· Էներգետիկ կապերում Հայաստանի ներգրավածության վրա թուրքական վետոն պետք վերանա:
· Ցեղասպանությունն ուսումանսիրող ենթահանձնաժողով պետք է ստեղծվի, որի կայացրած որոշումը պետք է ընդունելի լինի:
Այս կետերից և ոչ մեկն էլ մեր շահերից չի բխում: Արդ ինչո՞ւ մեզ համար ոչ շահավետ նման հարցում այդպիսի համառ կողմը մենք ենք, մեր արտգործնախարարն ի՞նչ գործ ունի Երևանում»,- դժգոհում է սյունակագիրը՝ նշելով, որ ուժեղն ամբարտավան խոսացող թույլի մոտ է գնացել ու մի բան էլ շնորհակալություն հայտnելով հետ է վերադառնում:
Վերլուծաբանն անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններով նախատեսվող ենթահանձնախմբին, որը պետք է կազմվեր պատմաբաններից: Նա մեղադրում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
«Ցեղասպանության ժխտման ուղղությամբ աշխատող պատմաբանները
հեռացվել են իրենց պաշտոններից, իսկ մեր քաղաքական գործիչներն էլ աջակցել են անունով թուրք, բայց մեր միջի
«հայկական սփյուռքին» Ստամբուլի հենց սրտում համաժողով անցկացնել: Սրանից պարզ է
դառնում, որ ձեռք ձեռքի տված թուրք ազգին ցեղասպան կհայտարարեն: Կարճ ասած ամբողջ
խաղը սա է: Միջազգային իրավական նորմերի համաձայն՝ Թուրքիային ցեղասպանություն ընդունելուց հետո փոխհատուցում և հողային պահանջ կներկայացվի,
որոնցից խուսափելն անհանար կլինի»,- նշել է Մուրաթ Չաբասը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |