Քաղաքական13:51, 16 Դեկտեմբեր 2013
Հայդար Բաշ. «Թուրքիայից հողային պահանջներ ունեցող հայերը Դավութօղլուին ընդունում են Արարատի նկարի տակ»
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի`
Հայաստան կատարած այցը տարատեսակ բողոքների ու դժգոհությունների տեղիք է տվել
թուրք հանրության շրջանում: Դավութօղլուի երևանյան այցը քննադատության է
ենթարկվում ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլ նաև մամուլի կողմից: Մասնավորապես
«Յենի մեսաժ» թերթի վերլուծաբան Հայդար Բաշն իր «Հակաօրինական քաղաքականություն»
հոդվածում դատապարտում է Դավութօղլուի այցը և դրևսորած վարքը:
Հոդվածի հեղինակի բնորոշմամբ` դեկտեմբերի 12-ը վերածվել է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար ամոթալի մի օրվա: Իսկ թե ինչու է այդ կարծիքին, Հայդար Բաշը պարզաբանել է շարունակության մեջ` նշելով, որ Դավութօղլուին Երևանում դիմավորել են բողոքի միջոցառումներով, ստիպել նրան հյուրանոց մուտք գործել հետնադռնով, ՀՀ արտգործնախարարն իր բացման խոսքում ծանր մեղադրանքներ է հասցեագրել Թուրքիային, իսկ Դավութօղլուն հանդուրժել է այդ ամենը և դեռ մի բան էլ շնորհակալություն հայտնել հայկական հյուրընկալության համար:
«ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը Արարատ լեռան նկարի տակ անցկացված հանդիպման ժամանակ կոչ է արել կյանքի կոչել 2009-ի արձանագրությունները: Իրենց սահմանադրության մեջ (ՀՀ Անկախության հռչակագիր – խմբ.) Թուրքիայից հողային պահանջներ ունենալու մասին ամրագրած հայերը Թուրքիայի արտգործնախարարին ընդունում են Արարատ լեռան նկարի տակ: Իսկ, ըստ նրանց, Արարատը թուրքերինը չէ, այլ` իրենցը»,- դժգոհում է հոդվածագիրը:
Հայդար Բաշը համոզմունք է հայտնում, որ Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականության պատճառով սասանված Թուրքիայի հեղինակությունը վերջնականապես ոչնչացավ Դավութօղլույի հայաստանյան այցով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |