Ցեղասպանություն07:51, 16 Դեկտեմբեր 2013
Օքթայ Վուրալ. «Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են ընդունել Ցեղասպանությունը»
Թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական
շարժում» կուսակցության պատգամավոր Օքթայ Վուրալը, ելույթ ունենալով
խորհրդարանում, քննադատության է ենթարկել արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին
Հայաստան կատարած այցի համար: Ընդդիմադիր կուսակցության պատգամավորին խիստ զայրացրել
է Դավութօղլուի խոսքերն այն մասին, թե 1915-ին իրականացված տեղահանությունն
անմարդկային և սխալ արարք է եղել երիտթուրքերի կողմից:
«Դու ֆրանսիացի նախարա՞ր ես ինչ է, միջնո՞րդ ես: Դու թուրքական կողմի շահերը պաշտպանող պաշտոնյա՞ ես, թե՞ ինչ: Փոխանակ բացատրես, թե այդ տեղահանության թեմային ինչպես է նայում թուրք ազգը, դու «անմարդկային արարք» ես բնորոշում դա: Հանցագործության մասին այդ ակնարկով դու թուրք ազգի անցյալն ես վաճառում: Հասկանալի է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) պատրաստվում է ճանաչել ցեղասպանությունը: Այո, այդ խոսքով դուք հայերին արդարացի եք դարձնում ու օրինականացնում նրանց պնդումները: Փաստորեն Թուրքիան արդեն հրաժարվել է պաշտպանությունից և հանձնվելու հմար պատրվակ է փնտրում»,- ըստ «Անադոլու» լրատվական գործակալության` դժգոհություն է հայտնել Օքթայ Վուրալը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի ԱԶԿ-ական իշխանությունները պատրաստվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը և 200 հազար հայերի վերադարձնել ու հողեր հանձնել: Վուրալը, ժխտողական քաղաքականությանը տուրք տալով, դարձյալ պնդել է, որ նախորդ դարասկզբի տեղահանությունն իրականացվել է բացառապես անվտանգությունից նկատառումներով և էթնիկ բնույթի ոչ մի պատճառ չի ունեցել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |