Միջազգային07:12, 17 Դեկտեմբեր 2013
Hurriyet. Օլանդը կպահի հայերին տված խոստումը

Ֆրանսուա Օլանդը, որը հաջորդ ամիս պատրաստվում է
այցելել Թուրքիա, կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, ով 20 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով կայցելի այդ երկիր:
Թուրքական «Հյուրրիյեթ» թերթը հայտնում է, որ Թուրքիա
կատարելիք այցից առաջ Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է հայկական սփյուռքի 3 հայտնի
դեմքերի՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարներ Մուրադ
Փափազյանին, Արա Թորանյանին և Ալեքսիս Գովջյանին:
«Հյուրրիյեթը» այցի մանրամասների մասին խոսել է
Մուրադ Փափազյանի հետ, ով հայտնել է, որ Օլանդը մի քանի անգամ վերահաստատել է իր աջակցությունը
Հայ Դատին: «Նախագահի հետ խոսեցինք 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյակի
միջոցառումների մասին: Քննարկեցինք նաև այդ շրջանակներում Փարիզում ստեղծվելիք ազգային
հիշողության թանգարանի ստեղծման հարցը: Բացի այդ խոսեցինք նաև Օլանդի՝ 2014 թվականի
մայիսին Հայաստան կատարելիք այցի մասին»,- ասել է Փափազյանը:
Փափազյանը պատասխանել է նաև «Հյուրրիյեթի» այն հարցին, թե արդյոք քննարկվել է նաև Օլնադի Թուրքիա այցը: Ըստ Փափազյանի՝ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր է: «Նախագահը հաստատել է, որ հայկական համայնքին տված խոստումը կպահի: Իհարկե, մենք էլ հասկանում ենք դիվանագիտական և տնտեսական մերձեցման կարևորությունը: Դա մեր տեսանկյունից որևէ խնդիր չի հարուցում»,-նշել է Փափազյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում 2012 թվականի մայիսին կայացած նախագահական
ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու առաջադրված Օլանդը հայ համայնքին խոստացել
էր, որ ընտրվելու դեպքում իր փաստաբաններին կխնդրի աշխատել Հայոց ցեղասպանության ժխտումը
քրեականացնող նախագծի վրա, որպեսզի ընդունումն անխուսափելի լինի:
Նշենք, որ 2012-ի հունվարին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանությունների` այդ
թվում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ, որը նախատեսում էր
ազատազրկում և տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Սակայն երկրի Սահմանադրական խորհուրդը
այն հակասահամանադրական ճանաչեց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |