Տնտեսական14:45, 17 Դեկտեմբեր 2013
Էրդողանն Ադրբեջանի հետ կնքած պայմանագրով «ծախսի տակ է գցում» թուրք ժողովրդին

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն ժամանակ, երբ էկրաններից ու հրապարակներից ժողովրդին պատմում է, թե իրենք ինչ մեծ գործեր են անում, միևնույն ժամանակ թարմացնում է Ադրբեջանից բնական գազի գնման վերաբերյալ պայմանագիրը` ժողովրդին սարսափելի «ծախսի տակ գցելով»»,- գրում է թուրքական «gazetecileronline» լրատվական կայքը:
«Դավաճանությանը հավասար սխալ` ԱԶԿ-ի կողմից» վերտառությամբ հոդվածում ասվում է,
որ կառավարությունը վերոնշյալ պայմանագրով գազի գինը կտրուկ բարձրացնում է, ու եթե նախկինում Թուրքիան 1000 խ/մ-ի համար
Ադրբեջանին վճարում էր 129 դոլար ապա նոր պայմանագրով վճարում է 508 դոլար:
Ըստ թերթի` այս փոփոխության հետևանքով վերջին 2
տարվա ընթացքում Ադրբեջանին 1.4 միլիարդ դոլար ավել գումար է վճարվել, իսկ մինչև
2021 թվականը այդ թիվը կհասնի 15 միլիարդ դոլարի : Ընդիմադիր
պատգամավոր Այքուրթ Էրդողլուն ասել է, որ Էրդողանի կառավարությունը նախորդ կառավարությունների
արած ճիշտ գործերն ապականում է:
«Ադրբեջանի հետ գազի պայմանագրում արված փոփոխությունների պատճառով ժողովուրդը մեկ
տարվա ընթացքում 1 միլիարդ 400 միլիոն լիրա ավել փող է վճարել : Տարիներ հետո
ավելի շատ կվճարի: Մե՞ղք չէ ժողովուրդը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |