Իրավական08:46, 18 Դեկտեմբեր 2013
CPJ զեկույց. Բանտում գտնվող լրագրողների քանակով Թուրքիան աշխարհում առաջինն է

Մամուլի ազատության և
լրագրողների իրավունքների պաշտպանության բնագավառում
աշխարհի ամենահարգված միջազգային կազմակերպություններից մեկը` «Լրագրողների
պաշտպանության կոմիտեն» (Committee to Protect
Journalists-CPJ) հրապարակել է 2013 թվականին բանտում գտնվող լրագրողների վերաբերյալ
զեկույց, որտեղ Թուրքիան բանտարկված լրագրողների քանակով աշխարհում առաջին տեղում
է: Նրան հաջորդում են Իրանն ու Չինաստանը:
Ըստ թուրքական «Ռադիկալ»-ի`զեկույցում նշվում է, որ այս 3 երկրներում բանտարկված լրագրողների քանակը ամբողջ աշխարհի բանտերում գտնվող լրագրողների քանակի կեսից
ավելին է:
Թուրքիայում բանտերում է
գտնվում 40 լրագրող, Իրանում` 35, Չինաստանում`32: Ցուցակում տեղ են գտել նաև Վիետնամը, Սիրիան,
Ադրբեջանւ, Եգիպտոսը, Ուզբեկստանը և այլն :
«Անկարայի, Թեհրանի և Պեկինի անհանդուրժող կառավարությունները 107 լրագրողի,
խմբագրի և հոդվածագրի լռեցնելու համար նրանց «պետության դեմ հանցագործություն»
կատարելու մեջ են մեղադրում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |