Քաղաքական09:16, 18 Դեկտեմբեր 2013
Sabah. Եթե Երևանը ցեղասպանության հարցը պայման չի դնում, ուրեմն երբեք չի ընդունի Թուրքիայի կողմից Ղարաբաղի նախապայմանը
Հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, ցյուրիխյան
արձանագրությունների սառեցված գործընթացը և չլուծված ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկել
է թուրքական «Սաբահ» թերթի` Վաշինգտոնում գտնվող թղթակից, վերլուծաբան Օմեր
Թաշփընարը: «Հայաստանի հետ նոր շրջա՞ն» վերտառությամբ հոդվածում Թաշփընարը նախ
հիշեցնում է 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների պատմությունը, թե
ինչպես առկախվեց դրանց վավերացման գործընթացը: Հիշեցնում է, որ ԱՄՆ ներկայիս
նախագահ Բարաք Օբաման 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ Հայոց
ցեղասպանությունը ճանաչելու խոստումներ էր տալիս: Նախագահ ընտրվելուց հետո Օբաման
պետք է մտածեր մի լուրջ պատճառ, որը հնարավորություն կտար իրեն խուսանավել
Ցեղասպանության ճանաչումից: Եվ ահա դա, ըստ թուրք վերլուծաբանի, եղավ հենց հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման արձանագրությունների գործըթնացը: Դրանով Սպիտակ
տունն արդեն ապահովեց իր պատճառաբանությունը. Ցեղասպանության ճանաչումով չմիջամտել
ու չխանգարել կարգավորման գործընթացին:
Բայց ինչպես հետո պիտի երևար, Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, սահմանները չբացվեցին, արձանագրություններն էլ չվավերացվեցին: Պատճառը հոդվածի հեղինակի կարծիքով այն էր, որ Թուրքիան տեղի տվեց Ադրբեջանի կոշտ արձագանքին և հետքայլ կատարեց:
«Անկարան սեղանին դրեց արձանագրություններում գոյություն չունեցող նախապայման` 20 տարի ձգձգվող Ղարաբաղի հարցի լուծումը: Երևանը, բնականաբար, չընդունեց այդ նոր պայմանի առաջքաշումը և արձանագրությունների վավերացման գործընթացը Ղարաբաղի հարցի նման դրվեց սառնարանում»:
Անցել է արդեն 4 տարի ու ոչ մի նոր քայլ չի կատարվել խնդրի լուծման ուղղությամբ: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ դա արդեն անհանգստացնում է Վաշինգտոնին, քանի որ մոտենում է 2015 թվականը` Ցեղասպանության հարյուրամյակը: Սպիտակ տան և Կոնգրեսի վրա ավելանալու են Հայոց ցեղասպանության ճանաչման ճնշումները: Ահա թե ինչու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը կարևոր դարձել ԱՄՆ-ի համար:
Թաշփընարը նշում է, որ Թուրքիային ևս դա ձեռնտու կլինի, քանի որ, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելով, ըստ էության կկարողանա ուժեղացնել իր կշիռը տարածաշրջանում և որոշակիորեն կանխել 2015-ին սպասվող հակաթուրքական արշավները: Եվ ահա նման իրավիճակում Թուրքիայի արտգործնախարարը երևանյան այց է կատարում, հանդիպում հայ գործընկերոջ հետ: Թուրք վերլուծաբանը փորձում է հասկանալ, թե ինչ օգուտ կլինի այդ երկխոսությունից: Նա անարդյունավետ է համարում Անկարայի այն դիրքորոշումը, թե հայ-թուրքական սահմանը կբացվի, դիվանագիտական կապեր կհաստատվեն, եթե հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղին հարակից շրջաններից գոնե 2-ից:
«Եթե Անկարան իրոք ուզում է արդյունք ստանալ, պետք է մի բան հստակ հասկանա. Հայաստանն արդեն մեծ զիջում է արել, երբ պատրաստակամություն է հայտնել առանց ցեղասպանության հարցը նախապայման դնելու կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Հայկական սփյուռքը հենց այդ պատճառով էր բարկացել Երևանի վրա: Եթե Հայաստանը ցեղասպանության հարցը նախապայման չի դնում, ուրեմն Երևանը երբեք չի կարող ընդունել Թուրքիայի կողմից Ղարաբաղի նախապայմանը»,- գրում է Թաշփընարը:
Թուրքիայի իշխանություններին նա խորհուրդ է տալիս հայ-թուրքական սահմանի բացումը չկապել ղարաբաղյան խնդրի հետ, այլապես հայ-թուրքական երկխոսությունը զուտ «կոսմետիկ բնույթ» կկրի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |